https://armeniasputnik.am/20210901/varker-karox-en-aylyntranq-linel-nerdrumnerin-parzabanum-e-tntesaget-28851265.html
Վարկերը կարո՞ղ են այլընտրանք լինել ներդրումներին. պարզաբանում է տնտեսագետը
Վարկերը կարո՞ղ են այլընտրանք լինել ներդրումներին. պարզաբանում է տնտեսագետը
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրասիական զարգացման բանկից ստացվող ֆինանսական ռեսուրսների նշանակությանը, նշել այն... 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T13:12+0400
2021-09-01T13:12+0400
2021-09-01T15:40+0400
ռադիո
հայաստան
տնտեսություն
արմեն քթոյան
վարկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/11/25788538_0:0:1601:901_1920x0_80_0_0_55fef61ed73f3d924a3b79237d385317.jpg
Վարկերը ներդրումներին այլընտրա՞նք. տնտեսագետը` Եվրասիական բանկից ստացվող ֆինանսական ռեսուրսների մասին
Վարկերը ներդրումներին այլընտրա՞նք. տնտեսագետը` Եվրասիական բանկից ստացվող ֆինանսական ռեսուրսների մասին
Այն ֆինանսական ռեսուրսները, որոնք վարկի տեսքով առաջարկում է Եվրասիական բանկը, հնարավորություն կտա ինչ-որ չափով վերականգնել Հայաստանի տնտեսությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։«Հատկապես այն պայմաններում, երբ հասկանալի պատճառներով մասնավոր ներդրումներ չկան, Հայաստանում դրսից միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կա, և Եվրասիական բանկի ռեսուրսներն այս ուղղությամբ այլընտրանքներից մեկը կարող են հանդիսանալ»,- ասաց նա։Նրա խոսքով` վարկային միջոցները հիմնականում կուղղվեն այն ոլորտներին, որոնք Եվրասիական ինտեգրացիայի խորացման համար կարևոր նշանակություն ունեն։ Չի բացառվում, որ հիմնական ուղղություններից մեկը լինի էներգետիկան։«Էներգետիկ ոլորտում նոր հզորությունների գործարկումը բխում է Հայաստանի շահերից։ Եթե այս ուղղությամբ Եվրասիական բանկի քաղաքականությունը մեր պահանջներին համահունչ լինի, դա Հայաստանին հավելյալ օգուտներ կբերի գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության ոլորտում»,- նշեց նա։Հայկական արժույթ` Եվրասիական բանկից․ ԵԱԶԲ-ն դրամով պարտատոմսեր կթողարկիՆշենք, որ Եվրասիական զարգացման բանկի` 2022-26 թվականների զարգացման ռազմավարության մեջ նշված է, որ բանկն ուզում է Հայաստանի ներդրումային պորտֆելում իր մասնաբաժինը հասցնել 15%–ի։ Եվրասիական զարգացման բանկի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
https://armeniasputnik.am/20210831/evrasiakan-bankn-uzume-darnal-hayastani-tntesutyan-xoshoraguyn-varkatuneric-meky-28838328.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/11/25788538_92:0:1375:962_1920x0_80_0_0_a751c0a97ad9b4a4765c394b8fc4c09c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, արմեն քթոյան, վարկ
հայաստան, տնտեսություն, արմեն քթոյան, վարկ
Վարկերը կարո՞ղ են այլընտրանք լինել ներդրումներին. պարզաբանում է տնտեսագետը
13:12 01.09.2021 (Թարմացված է: 15:40 01.09.2021) Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրասիական զարգացման բանկից ստացվող ֆինանսական ռեսուրսների նշանակությանը, նշել այն ուղղությունները, որտեղ դրանք կարող են ուղղվել։
Այն ֆինանսական ռեսուրսները, որոնք վարկի տեսքով առաջարկում է Եվրասիական բանկը, հնարավորություն կտա ինչ-որ չափով վերականգնել Հայաստանի տնտեսությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Հատկապես այն պայմաններում, երբ հասկանալի պատճառներով մասնավոր ներդրումներ չկան, Հայաստանում դրսից միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կա, և Եվրասիական բանկի ռեսուրսներն այս ուղղությամբ այլընտրանքներից մեկը կարող են հանդիսանալ»,- ասաց նա։
Նրա խոսքով` վարկային միջոցները հիմնականում կուղղվեն այն ոլորտներին, որոնք Եվրասիական ինտեգրացիայի խորացման համար կարևոր նշանակություն ունեն։ Չի բացառվում, որ հիմնական ուղղություններից մեկը լինի էներգետիկան։
«Էներգետիկ ոլորտում նոր հզորությունների գործարկումը բխում է Հայաստանի շահերից։ Եթե այս ուղղությամբ Եվրասիական բանկի քաղաքականությունը մեր պահանջներին համահունչ լինի, դա Հայաստանին հավելյալ օգուտներ կբերի գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության ոլորտում»,- նշեց նա։
Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկի` 2022-26 թվականների զարգացման ռազմավարության մեջ նշված է, որ բանկն ուզում է Հայաստանի ներդրումային պորտֆելում իր մասնաբաժինը հասցնել 15%–ի։ Եվրասիական զարգացման բանկի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։