https://arm.sputniknews.ru/20210902/arman-tatoyan-azatazrkvacner-xcer-bdx-28868510.html
Օմբուդսմանն ազատազրկվածների խցերի վիճակը բարելավելու առաջարկներն ուղարկել է ԲԴԽ
Օմբուդսմանն ազատազրկվածների խցերի վիճակը բարելավելու առաջարկներն ուղարկել է ԲԴԽ
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի... 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T16:28+0400
2021-09-02T16:28+0400
2021-09-02T16:57+0400
հասարակություն
հայաստան
հհ միպ
արման թաթոյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28723552_0:237:1000:800_1920x0_80_0_0_76289c381b8a96c6a4739338a1894422.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Շիրակի և Արագածոտնի դատարանների` ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու խցերի անթույլատրելի պայմանները վերացնելու առաջարկներն ուղարկել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում: Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում էլեկտրական լուսավորություն առկա չէ առհասարակ: Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր:Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պահման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծեփամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր: Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:Չխուզարկվող խցեր և արտոնյալ դատապարտյալներ չկան, «զոն նայողը» փող չի հավաքում. ԶեյնալյանԱշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:Բացի այդ, Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով, Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ։ Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ:Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները։ Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:Խցերն ապահովված չեն կենցաղային պարագաներով ու հարմարություններով. ստուգումներ ՔԿՀ–ներումԱյցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով:
https://arm.sputniknews.ru/20210802/arman-tatoyan-mipbantaxuc-lusankar-28527148.html
https://arm.sputniknews.ru/20210824/xist-dataparteli-e-mip-anna-mkrtchyani-handep-ajum-katarvaci-masin-28770308.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/13/28723552_0:133:1000:884_1920x0_80_0_0_4efeb4c003d8b72052dc4fe177012eda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, հհ միպ, արման թաթոյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
հասարակություն , հայաստան, հհ միպ, արման թաթոյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Օմբուդսմանն ազատազրկվածների խցերի վիճակը բարելավելու առաջարկներն ուղարկել է ԲԴԽ
16:28 02.09.2021 (Թարմացված է: 16:57 02.09.2021) Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի վիճակի խնդիրներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Շիրակի և Արագածոտնի դատարանների` ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու խցերի անթույլատրելի պայմանները վերացնելու առաջարկներն ուղարկել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ,
տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում: Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում էլեկտրական լուսավորություն առկա չէ առհասարակ: Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր:
Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պահման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծեփամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր: Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:
Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:
Բացի այդ, Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով, Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ։ Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ:
Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները։ Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
Այցերի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:
Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով: