Հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հանդես կգա թուրքական «Ֆեներբախչեում»

© AP Photo / John RaouxНападающий «Лос-Анджелеса» Диего Росси Марашлян во время первой половины футбольного матча Лиги чемпионов КОНКАКАФ (16 декабря 2020). Орландо
Нападающий «Лос-Анджелеса» Диего Росси Марашлян во время первой половины футбольного матча Лиги чемпионов КОНКАКАФ (16 декабря 2020). Орландо - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 23-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեռացել է Los Ángeles FC–ից: Երեք մրցաշրջան ամերիկյան թիմում հանդես գալուց հետո օգոստոսի 31-ին նա վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում ՝ թուրքական «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքելու համար: Տեղեկությունը հայտնում է diarioarmenia.org-ը։
Полузащитник ФК Севан Филип Дурански во время матча vbet АПЛ против ФК Алашкерт (23 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Կարո՞ղ է Հս. Մակեդոնիան հաղթել Հայաստանին. «Սևանի» մակեդոնացի ֆուտբոլիստը փակագծեր է բացել
Տրանսֆերը կատարվել է մեկ տարով:
Ռոսին սկսել է իր կարիերան «Պենյարոլում»: Այնտեղ նա անցկացրել է 36 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ:
2017 թվականին Los Ángeles FC-ն նրան ձեռք բերեց 4,5 միլիոն դոլարով: ԱՄՆ -ում Դիեգոն անց է կացրել 113 խաղ և գրանցել 59 գոլ, ինչն էլ թուրքական ամենամեծ ակումբներից մեկի ուշադրությունը գրավեց:
Այս պահին «Ֆեներբախչեն» 9 միավորով երկրի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի D խմբու` «Օլիմպիակոսի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և բելգիական «Անտվերպենի» հետ միասին:
Ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը:
Ստանիսլավ Բուչնևը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը
«Առաջարկ ստացել եմ, բայց քանի որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ զգում, քան հայ: Ես միշտ երազել եմ բաց կապույտ շապիկ հագնել: Երախտապարտ եմ , որ նրանք ցանկանում էին ինձ Հայաստանի հավաքական տանել, բայց ես արդեն խոսել եմ նրանց հետ և հասկացրել, որ իմ ցանկությունն է խաղալ Ուրուգվայի հավաքականում»:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала