Իրավունք չունեք ոտք դնել Արցախ. ինչպես են Ստեփանակերտում ընդունել ՔՊ պատգամավորներին

© Sputnik / Asatur YesayantsДепутат Андраник Кочарян у штаба партии "Гражданский договор" после завершения досрочных выборов в Парламент Армении (21 июня 2021). Еревaн
Депутат Андраник Кочарян у штаба партии Гражданский договор после завершения досрочных выборов в Парламент Армении (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մանրամասներ են հայտնի դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների Արցախ` սկանդալային այցից։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Արցախ մեկնած Հայաստանի խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վրա Ստեփանակերտում փորձել են հարձակվել զոհվածների հարազատները, գրում է Hraparak.am-ը։
Խմբակցությունից Արցախ էին մեկնել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը։
Делегация НС Армении во главе с вице-спикером Рубеном Рубиняном на мероприятиях 30-летия Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
«Մեր եղբայրների ու քույրերի հետ»․ ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը Արցախում է
Զոհված զինծառայողների ծնողները փորձել են քարերով մտել են «Արմենիա» հյուրանոց և հարձակվել ՔՊ-ականների վրա՝ հայտարարելով, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր։ «Իրավունք չունեն ոտք դնելու Արցախ», - ասել են նրանք։ Հյուրանոցում միջադեպի բորբոքումը կանխել է ոստիկանությունը։
Թերթի փոխանցմամբ՝ ծնողները նախապես տեղեկացել են, որ պատգամավորներն այցելելու են Եղբայրական գերեզման, և դա վրդովվեցրել է նրանց։
Սակայն, ըստ թերթի, հյուրանոցի միջադեպի պատճառով ՔՊ-ականները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներից առանձին են գնացել գերեզմանոց, այն էլ՝ թիկնապահների ուղեկցությամբ։
Արցախի ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Hraparak.am-ին պատմել է, որ ի սկզբանե հայաստանցի պատգամավորները պետք է արցախցի պատգամավորների հետ գերեզմանոց գնային առավոտյան ժամը 11-ին, սակայն միջադեպից հետո ժամը փոխվել, դարձել է 10:
«Ես տեղյակ էլ չեմ՝ ՔՊ-ականներն առհասարակ այցելե՞լ են գերեզմաններ, թե ոչ և տեղյակ չեմ, թե ինչու են նրանց պլանները փոխվել», - նշել է Գալստյանը։
«Խաղաղություն եմ մաղթում»․ Իսպանիայի կոնգրեսի պատգամավորը շնորհավորել է Արցախի տոնը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներից Արցախում են այժմ Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Վանեցյանը։ Պատվիրակությունը Ստեփանակերտում է Արցախի անկախության 30-ամյակի առթիվ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում, իսկ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երկրից դուրս գտնվելու պատճառով չեն կարողանալու մասնակցել միջոցառումներին։
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Այդ հանգամանքները, սակայն, որոշ փորձագետներ պատրվակներ են համարում։
Լրահոս
0