«Խաղաղություն եմ մաղթում»․ Իսպանիայի կոնգրեսի պատգամավորը շնորհավորել է Արցախի տոնը

© Sputnik / Asatur Yesyants Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Ջոն Ինարիտու Գարսիան մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։ Վերջին անգամ նա Հայաստան էր ժամանել 2020-ի նոյեմբերին, երբ դեռ Արցախում պատերազմ չէր ավարտվել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Իսպանիայի կոնգրեսի պատգամավոր, ազգությամբ բասկ Ջոն Ինարիտու Գարսիան Twitter-ում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը։
«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ։ Այսօր լրանում է Արցախի անկախության 30 -ամյակը: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում այս ժողովրդին, որը շատ է տուժել պատերազմական վայրագությունների պատճառով», - գրել է Ինարիտուն։
Ջոն Ինարիտու Գարսիան մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։ Վերջին անգամ նա Հայաստան էր ժամանել 2020-ի նոյեմբերին, երբ դեռ Արցախում պատերազմը չէր ավարտվել։
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
«Երկու վախը մեկ մահ է». ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները չեն մեկնել Արցախ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала