«Վիճակը նույնն է՝ լավ չէ»․ կաթողիկոսը տեսակցել է հիվանդանոցում պառկած Արմեն Չարչյանին

© Sputnik / Asatur YesayantsКатоликос Гарегин II проводит поминальную службу в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин
Католикос Гарегин II проводит поминальную службу в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Արմեն Չարչյանը Նորք-Մարաշի հիվանդանոցում է, ենթարկվել է բազմաթիվ բժշկական միջամտությունների։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին, որն այժմ պառկած է Նորք Մարաշի հիվանդանոցում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Депутат Армен Чарчян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Չարչյանին կալանքից ազատելու հարցով հրատապ նիստի միջնորդություն է ներկայացվել. պաշտպան
Նա նշեց, որ հանդիպումը մոտ մեկ ժամ է տևել։ Խոսելով Չարչյանի առողջականի մասին՝ փաստաբանն ասաց, որ «նույնն է, այսինքն՝ լավ չի»։
Չարչյանը օգոստոսի 24-ին տեղափոխվել է Նորք-Մարաշ հիվանդանոց, կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Պրոֆեսորը նույն օրը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել էր դեռ քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Չարչյանը ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала