«Կարծես նպատակ են դրել նրա կյանքը վտանգելու». Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են ՔԿՀ

© Sputnik / Artak AghababyanԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
«Հայաստան» դաշինքի անդամները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ են` ի նշան բողոքի։ Նրանք հանդես են գալիս ասուլիսով։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Քիչ առաջ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։
Католикос Гарегин II проводит поминальную службу в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
«Վիճակը նույնն է՝ լավ չէ»․ կաթողիկոսը տեսակցել է հիվանդանոցում պառկած Արմեն Չարչյանին
«Հայաստան» դաշինքի անդամները «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են ի նշան բողոքի։  Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ կարծես նպատակ է դրված Չարչյանի առողջությունն ու կյանքը վտանգի տակ դնելու։
«Այս իրավիճակներում պետք է մարդասեր լինել. նպատակը ո՞րն է` մարդու առողջական վիճակը քայքայե՞լը։ Ես որքան գիտեմ` բժիշկները բավարար չեն համարել Չարչյանի առողջական վիճակը, որպեսզի նրան ՔԿՀ տեղափոխեն»,–ասաց Վարդևանյանը։
Վարդևանյանը նշեց, որ ՀՀ–ում գործող դեսպանատներն էլ տարօրինակ ձևով լռում են` մարդու իրավունքների ոտնահարումը չնկատելով։
Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ արդեն իսկ ՔԿՀ վարչակազմին են դիմել և խնդրել, որպեսզի նրանք էլ դիմեն բժշկական հանձնաժողովին և Չարչյանի առողջական վիճակի մասին եզրակացություն ստանան։
«Դա ստանալուց հետո ՔԿՀ–ն պետք է դիմի դատարան և հայտնի, որ կալանքն անհամատեղելի է հիվանդության հետ, և դատարանը պետք է նիստ անի ու որոշում կայացնի»,–ասաց Ալեքսանյանը։
Չարչյանի փաստաբանական թիմը քիչ անց կմտնի ՔԿՀ` պրոֆեսորին տեսակցելու, որից հետո խոստացել են մանրամասներ հայտնել։
Депутат Армен Чарчян - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը որպես պատգամավոր
Նա հիշեցրեց, որ արդեն ներկայացրել են միջնորդություն` Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով հրատապ նիստ հրավիրելու համար։ Սակայն մինչ այս պահը դատարանից լուր չունեն։
Նշենք, որ Չարչյանի գործով հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 1-ին է նշանակված։
Հավելենք, որ Չարչյանի մոտ ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ Բացի այդ, նա օգոստոսի 24-ին սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։
Չարչյանին կալանքից ազատելու հարցով հրատապ նիստի միջնորդություն է ներկայացվել. պաշտպան
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
«Արմեն Չարչյանի կալանքը խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել արդեն պատգամավոր Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Նա ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала