https://armeniasputnik.am/20210903/dproc-tnoren-kasharq-yerevan-28880580.html
8 ժամ ես պարապում, իմ չափ ես ստանում. դպրոցի տնօրենի ձայնագրությունը իրավապահների մոտ է
8 ժամ ես պարապում, իմ չափ ես ստանում. դպրոցի տնօրենի ձայնագրությունը իրավապահների մոտ է
Ըստ ձայնագրության` տնօրենն ուսուցչուհուց կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, հետո էլ «ատկատ»` ամեն ամսվա աշխատավարձից։ 03.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-03T15:06+0400
2021-09-03T15:06+0400
2021-09-03T15:49+0400
հասարակություն
հայաստան
դպրոց
տնօրեն
ուսուցիչ
կաշառք
երևան
քաղաքապետարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1388/21/13882175_0:103:1600:1003_1920x0_80_0_0_4f524f1cd9823811e2bba91fb5d0bf69.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից ենթադրյալ հանցանքի մասին տեղեկություն պարունակող ձայնագրությունը Երևանի քաղաքապետարանն ուղարկել է ոստիկանություն։Ինչպես Facebook-ում հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, նկատի ունենալով, որ հիշյալ նյութում հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում` այն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու ու համապատասխան ընթացք տալու համար։Տնօրենի և ուսուցչի խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 2021թ–ի սեպտեմբերի 2-ին` «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ։Դրանում Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, հիմա էլ «ատկատ» է պահանջում նրա ամեն ամսվա աշխատավարձից` պահանջելով դրա մի մասն իրեն տալ։«8 ժամ դաս ես պարապում ընդամենը, ստանում ես իմ չափ գումա՞ր»,– սոցիալական կայքերում մեծ տարածում գտած ձայնագրության մեջ ասում է տնօրենը ուսուցչին,– ինչի՞ համար պետք է 300-400 հազար դու փող ստանաս»։Ձայնագրության մեջ ուսուցչուհին նաև դպրոցի ուսմասվար Հասմիկ Կանջարովային պատմում է, որ տնօրենին «իրա ուզած գումարը սկզբից տվել» է, իսկ այս տարի սեպտեմբերին դարձյալ ծրարով մոտեցել է տնօրենին ու փող տվել, որը նա վերցրել է։«Էդքան գումար տվել եմ` առձեռն, որ դու ինձ գործի ընդունես»,– ասում է ուսուցչուհին։Ձայնագրության հաջորդ հատվածում արդեն պարզվում է, որ տնօրենը տեղյակ է ուսուցչի ու ուսմասվարի խոսակցության ամբողջ բովանդակությունից, ինչի դիմաց ուսուցչից պատասխան է պահանջում իր աշխատասենյակում։Խոսակցությունից նաև պարզ է դառնում, որ պահանջված գումարները տնօրենը կոչում է «դպրոցի ֆոնդ»։Խոսակցությանը ներկա ուսմասվարը հայտնում է, որ ուսուցիչը 13 դասաժամի դիմաց ստացել է 135 000 դրամ, որից նախկինում տվել է 28-29, ապա` 27, իսկ վերջում` 25 հազարական դրամներ։«Փաստերի ստուգման հարթակը» նաև հայտնում է, որ կապ է հաստատել դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի հետ՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք տնօրենը գումար է վերցրել ուսուցչից նրան աշխատանքի ընդունելու համար, հետո էլ՝ մաս պահանջել աշխատավարձից:«Խցանված» սեպտեմբերի 1. ծնողները երեխաներին դպրոց են ուղեկցում երբեմն մի քանի մեքենայովՏնօրենը նախ ասել է, որ Մելինե Հակոբյանն իրեն միայն ծաղիկներ, խաղալիք և քաղցրավենիք է նվիրել, որն ինքը տվել է դպրոցում գործող ներառական դասարանին։Իսկ աշխատանքի ընդունվելու համար վերցրած կաշառքի լուրը Մալախյանը կտրականապես հերքել է։
https://armeniasputnik.am/20210831/karmravan-gyuxi-miak-arajin-dasarancin-shiraki-4-gyuxum-ays-tari-nor-dprocakanner-chkan-28833921.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1388/21/13882175_64:0:1536:1104_1920x0_80_0_0_491922e6e47cfb632ce6494227dd0965.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դպրոց, տնօրեն, ուսուցիչ, կաշառք, երևան, քաղաքապետարան
հասարակություն , հայաստան, դպրոց, տնօրեն, ուսուցիչ, կաշառք, երևան, քաղաքապետարան
8 ժամ ես պարապում, իմ չափ ես ստանում. դպրոցի տնօրենի ձայնագրությունը իրավապահների մոտ է
15:06 03.09.2021 (Թարմացված է: 15:49 03.09.2021) Ըստ ձայնագրության` տնօրենն ուսուցչուհուց կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, հետո էլ «ատկատ»` ամեն ամսվա աշխատավարձից։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից ենթադրյալ հանցանքի մասին տեղեկություն պարունակող ձայնագրությունը Երևանի քաղաքապետարանն ուղարկել է ոստիկանություն։
Ինչպես
Facebook-ում հայտնում է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, նկատի ունենալով, որ հիշյալ նյութում հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում` այն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու ու համապատասխան ընթացք տալու համար։
Տնօրենի և ուսուցչի խոսակցության ձայնագրությունը հրապարակվել էր «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 2021թ–ի սեպտեմբերի 2-ին` «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում» վերտառությամբ։
Դրանում Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել` նրան աշխատանքի ընդունելու համար, հիմա էլ «ատկատ» է պահանջում նրա ամեն ամսվա աշխատավարձից` պահանջելով դրա մի մասն իրեն տալ։
«8 ժամ դաս ես պարապում ընդամենը, ստանում ես իմ չափ գումա՞ր»,– սոցիալական կայքերում մեծ տարածում գտած ձայնագրության մեջ ասում է տնօրենը ուսուցչին,– ինչի՞ համար պետք է 300-400 հազար դու փող ստանաս»։
Ձայնագրության մեջ ուսուցչուհին նաև դպրոցի ուսմասվար Հասմիկ Կանջարովային պատմում է, որ տնօրենին «իրա ուզած գումարը սկզբից տվել» է, իսկ այս տարի սեպտեմբերին դարձյալ ծրարով մոտեցել է տնօրենին ու փող տվել, որը նա վերցրել է։
«Էդքան գումար տվել եմ` առձեռն, որ դու ինձ գործի ընդունես»,– ասում է ուսուցչուհին։
Ձայնագրության հաջորդ հատվածում արդեն պարզվում է, որ տնօրենը տեղյակ է ուսուցչի ու ուսմասվարի խոսակցության ամբողջ բովանդակությունից, ինչի դիմաց ուսուցչից պատասխան է պահանջում իր աշխատասենյակում։
Խոսակցությունից նաև պարզ է դառնում, որ պահանջված գումարները տնօրենը կոչում է «դպրոցի ֆոնդ»։
Խոսակցությանը ներկա ուսմասվարը հայտնում է, որ ուսուցիչը 13 դասաժամի դիմաց ստացել է 135 000 դրամ, որից նախկինում տվել է 28-29, ապա` 27, իսկ վերջում` 25 հազարական դրամներ։
«Փաստերի ստուգման հարթակը» նաև հայտնում է, որ կապ է հաստատել դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի հետ՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք տնօրենը գումար է վերցրել ուսուցչից նրան աշխատանքի ընդունելու համար, հետո էլ՝ մաս պահանջել աշխատավարձից:
Տնօրենը նախ ասել է, որ Մելինե Հակոբյանն իրեն միայն ծաղիկներ, խաղալիք և քաղցրավենիք է նվիրել, որն ինքը տվել է դպրոցում գործող ներառական դասարանին։
Իսկ աշխատանքի ընդունվելու համար վերցրած կաշառքի լուրը Մալախյանը կտրականապես հերքել է։