00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն ուզում է նոր սահմանադրությամբ Թուրքիային «բարձրագույն լիգա» մտցնել. կկարողանա՞

© AFP 2024 / EMMANUEL DUNANDПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган надевает солнечные очки по прибытии на саммит НАТО (25 мая 2017). Брюссель
Президент Турции Реджеп Тайип Эрдоган надевает солнечные очки по прибытии на саммит НАТО (25 мая 2017). Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվել
Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր կառավարման օրոք արդեն երկրորդ սահմանադրական բարեփոխումն իրականացնել։ Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստը գրեթե պատրաստ է և կհրապարակվի նոր տարվա առաջին օրերին։ Ինչո՞ւ է թուրք առաջնորդին նոր հիմնական օրենք հարկավոր և ինչպե՞ս կարող է դրա ընդունումն անդրադառնալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Այս հարցերի պատասխանը փորձել է պարզել Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան
Էրդողանի սահմանադրությունը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ կլինի հինգերորդը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնական նոր օրենքի ընդունմանը հասնելու փորձեր սկսեց անել իշխանության գալուց անմիջապես հետո։ 2008 թվականին նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական բարեփոխում էր նախաձեռնել, որը Սահմանադրական դատարանի կողմից կտրուկ դիմադրության արժանացավ. դատարանի անդամներին մտահոգում էր իշխանության եկած իսլամիստների չափից ավելի կղերական լինելը։ Այդ ժամանակ 1982 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրությունը պահպանվեց։ 2016 թվականին հերթական ռազմական հեղաշրջման փորձի ձախողումից հետո Էրդողանը կրկին հիշեց մայր օրենքի մասին։
2017 թվականի ապրիլին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացվեց։ Ստամբուլի, Անկարայի և այլ խոշոր քաղաքների բնակիչների մեծ մասը դեմ քվեարկեցին փոփոխություններին։ Բայց ընդհանուր առմամբ երկրի բնակչության 50%–ից մի փոքր ավելին բարեփոխումներին կողմ քվեարկեց։ Սահմանադրության մեջ 18 փոփոխություն արվեց։ Դրանք Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից դարձրին նախագահական։ Վերացվեց վարչապետի պաշտոնը։ Նախագահն օժտվեց նախարարներին և այլ պաշտոնատար անձանց, այդ թվում դատավորներին և դատախազներին նշանակելու անսահմանափակ իրավունքով։ Պետության ղեկավարը իրավասու դարձավ երկրում արտակարգ դրություն հայտարարել և խորհրդարանը ցրել։ Թվում էր թե էլ ինչ է պետք Էրդողանին՝ սեփական ուժերի և սեփական ապագայի հանդեպ վստահ զգալու համար։
«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
Բայց թուրք առաջնորդին ոչ թե բարեփոխված սահմանադրություն է հարկավոր, այլ իրենը, սեփականը, որը պատմության մեջ կմտնի որպես «Էրդողանի սահմանադրություն»։ Նա մտադիր է ազատվել Վաշինգտոնի և ՆԱՏՕ–ի հանձնարարությունները խելոք կատարող պուտչիստ–գեներալների պատվերով գրված մայր օրենքից։ Եվ դա կարևոր ազդակ է։ Դա ամբողջ աշխարհին հասցեագրված ուղերձ է։ Դրանով Էրդողանն ուզում է ցույց տալ, որ Արևմուտքին հնազանդ գեներալների Թուրքիան անցյալում է:
Նա բարձրաձայն հայտարարում է, որ գրում է ոչ թե հասարակ երկրի, այլ տարածաշրջանային տերության սահմանադրությունը, որը աշխարհի 15-րդ տնտեսությունն է։ Տերություն, որը Օսմանյան նախկին սուլթանության ամբողջ տարածքում ցանկացած խնդրի քննարկման ժամանակ վճռական ձայն ունենալու իրավունքի հայտ է ներկայացրել։ Դա լինելու է մի պետության սահմանադրություն, որը հավակնում է հսկայական կայսրության դերին։ Կարծում եմ, հենց դա է նախաձեռնության գլխավոր իմաստը։ Ինքը` Էրդողանը, հայտարարեց. «Նոր սահմանադրությամբ մենք երկիրը բարձրագույն լիգա կտեղափոխենք»։
Президент Турции Реджеп Тайип Эрдоган с супругой Эмине в соборе Святой Софии (31 марта 2018 ). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Էրդողանը դարձել է բոսնիացի առաջնորդի դստեր հարսանիքի քավորը. լուսանկար, տեսանյութ
Մի խոսքով, կասկած չկա նրանում, որ նոր սահմանադրության ընդունմանը հասնելու ձգտմամբ Էրդողանը նաև այլ ավելի լոկալ խնդիրներ է լուծում՝ կապված սեփական իշխանության ուղղահայացն ամրապնդելու հետ։ Ամենից դատելով, բարեփոխումը Թուրքիան սուպերնախագահական հանրապետություն կդարձնի։ Փորձագետները կարծում են, որ հավանաբար, վերացվելու է նախագահության երրորդ ժամկետի վերաբերյալ սահմանափակումը։ Դա թույլ կտա Էրդողանին իշխանությունը պահպանելու հույս ունենալ նաև 2028 թվականից հետո։ Եթե իհարկե, առողջությունը ների (67-ամյա Էրդողանը երկիրը կառավարում է արդեն շուրջ 19 տարի)։ Հավանաբար, նոր սահմանադրության դրույթները կօգնեն պետության ղեկավարին լիարժեք վերահսկողության տակ առնել միշարք կարևորագույն ինստիտուտներ, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը, Պետական դիտորդական խորհուրդը, Հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը։
Չի բացառվում, որ փորձ կարվի արձանագրել սահմանադրության մեջ իսլամի դերը։ Շատերը պատահական չեն համարում ստամբուլյան Այա Սոֆիա մզկիթի (խոսքը նախկին թանգարան և նախկին ուղղափառ տաճարի մասին է) իմամ Մեհմեթ Բոյնուկալինի կոչը, որը հայտնի է նախագահական վարչակազմի հետ իր սերտ կապերով։ Հեղինակավոր հոգևորականը հայտարարել էր այն մասին, որ անհրաժեշտ է վերականգնել 1924 թվականի սահմանադրության տեքստի` իսլամը որպես պետական կրոն հռչակելու դրույթը։
«Ինքը նախապես Էրդողանին ու Ալիևին ասում է` ես հանձնված եմ». Շարմազանովը` Փաշինյանի մասին
Հավանաբար, սահմանադրության տեքստը գրող իրավաբաններին հանձնարարվել է իրավական մեխանիզմներ ստեղծել դիմակայելու համար նրան, ինչն Անկարայում «քրդական անջատողականություն» են անվանում։ Հայտնի է, որ իշխող կոալիցիաում Էրդողանի գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին առաջարկեց մայր օրենքում փոփոխություն կատարել, որը թույլ կտա արգելել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության գործունեությունը։
Նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը նաև ընդդիմության շարքերում պառակտում մտցնելու նպատակ է հետապնդում։ Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանի խնդիրը հիմնական ընդդիմադիր կուսակցություններին ներգրավելն է մայր օրենքում լեզվի և պետություն կազմող էթնոսի մասին դրույթի ամրագրումը թույլատրելու մասին՝ արդյունավետության տեսանկյունից կասկածելի բանավեճում։ Ըստ ամենայնի, այդ ամենը պետք է գժտեցնի Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների առաջնորդներին, ինչը կբացառի նրանց կողմից նախընտրական կոալիցիա ձևավորելու կամ իշխանությանը հակազդելու նպատակով համագործակցելու հնարավորությունը։
Президент Турции Реджеп Тайип Эрдоган поправляет солнцезащитные очки - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից
Ընդդիմության առաջնորդները համոզված են, որ նոր սահմանադրության ընդունման գաղափարը արդյունավետ չէ։ Ժողովրդահանրապետականների ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ «նախքան նոր սահմանադրություն գրելը Էրդողանը պետք է սկզբում լուծի մարդկանց մտահագող օրհասական տնտեսական և սոցիալական խնդիրները»։ Իսկ սեփական կուսակցությունը վերջերս ստեղծած նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը համոզված է, որ նոր սահմանադրության դրույթների մասին բանավեճի հիմնական նպատակը հանրության ուշադրության շեղումն է։ «Խոսքն այն մասին է, որ չթողնեն մեր քաղաքացիներին իրական խնդիրները տեսնել», – հայտարարել է նա։
1982 թվականի սահմանադրությունից հրաժարվելուն կտրականապես դեմ են զինվորականները, որոնց քաղաքական ազդեցությունը Թուրքիայում միշտ զգալի է եղել։ Դեռ ապրիլին 104 պաշտոնաթող գեներալներից և ծովակալներից բաղկացած խումբը Էրդողանին բաց նամակ գրեց, որում պնդում էին գործող սահմանադրության հիմնարար դրույթների անձեռնմխելիության մասին։ Միակ բանը, ինչում միակարծիք են բոլոր ընդդիմադիրները այն է, որ սահմանադրական բարեփոխումը պետք է օգտագործվի որպես հնարավորություն խորհրդարանական կառավարման ձևը վերականգնելու համար, որը, ըստ նրանց, Թուրքիայի համար ավելի ընդունելի էր։ Թեպետ, մեջլիսի կազմը հաշվի առնելով, պարզ է, որ այդ գաղափարը հեռանկար չունի և չի կարող ունենալ։
Վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար. ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջ
Սահմանադրության նախագիծը, որը Էրդողանը մտադիր է հրապարակել հունվարին, հանրաքվեի կհանվի միայն 2023 թվականին։ Ինչպես հայտնի է, նույն թվականին կկայանան նաև խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Ըստ ամենայնի` հանրաքվեն կանցկացվի ընտրությունների հետ նույն օրը։ Դա նշանակում է, որ սահմանադրության ընդունման մասին հարցի քվեարկությունը կդառնա ըստ էության իշխանության ընտրության քվեարկության շարունակությունը։ Եվ ընտրողի վերաբերմունքը մայր օրենքի նախագծին անմիջականորեն կապված կլինի կառավարության նկատմամբ նրա վերաբերմունքից։ Սոցիոլոգիական ուսումնասիրությունները հաստատում են, որ Էրդողանի կուսակցության վարկանիշը նրա համախոհներին առանձնակի լավատեսության առիթ չի տալիս։ Իսկ դա նշանակում է նաև, որ սահմանադրության (որը իբրև թե Թուրքիան «բարձրագույն լիգա» դուրս կբերի) նախագծի շանսերը ամենևին էլ հարյուրտոկոսանոց չեն։ Բացի այդ, «Բարձրագույն լիգայի» խաղացողներն էլ դեռ պատրաստ չեն համակերպվել համալրման հետ։ Այնպես որ, Էրդողանի ցանկությունը կարող է այդպես էլ ցանկություն մնալ։
Լրահոս
0