Գանձագողություն` Կոտայքի Զորավոր եկեղեցու տարածքում

© Photo : Facebook / ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian MonumentsТерритория памятника Зоравару (Сурб Теодорос) в общине Зораван Котайкской области
Территория памятника Зоравару (Сурб Теодорос) в общине Зораван Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պահպանության ծառայության ՊՈԱԿ–ն իրավապահներին կդիմի հուշարձանի տարածքում հայտնաբերած խախտման համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող 7-րդ դարին թվագրվող եկեղեցի Զորավար (սուրբ Թեոդորոս) հուշարձանի տարածքում իրավախախտման դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պահպանության ծառայության ՊՈԱԿ–ը։
© Photo : Facebook / ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian MonumentsТерритория памятника Зоравару (Сурб Теодорос) в общине Зораван Котайкской области
Территория памятника Зоравару (Сурб Теодорос) в общине Зораван Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Территория памятника Зоравару (Сурб Теодорос) в общине Зораван Котайкской области
Գանձագողություն` Կոտայքի Զորավոր եկեղեցու տարածքում
«Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող Զորավար հուշարձանի տարածքում։ Անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով (50-60 սմ խորությամբ, 1 մետր տրամագծով) երկու փոս են փորել դամբարանի և եկեղեցուց շուրջ 200 մ հեռավորության վրա գտնվող գերեզմանոցի տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին` գանձագողերի թիրախում. 2 մետրանոց փոս են փորել
Փաստի առթիվ ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։
Միաժամանակ, ՊՈԱԿ–ը հիշեցնում է, որ իրավախախտման նմանօրինակ դեպք (գերեզմանոցի տարածքում) արձանագրվել էր նաև անցյալ տարի։
Լրահոս
0