00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու ռուսական եկեղեցու ջնջված որմնանկարներն ու «ամենատես աչքը». ի՞նչ է եղել իրականում

© Sputnik / Armenuhi MkhoyanЦерковь Святого Архангела Михаила в Гюмри
Церковь Святого Архангела Михаила в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվել
Գյումրու ռուս ուղղափառ եկեղեցու սպիտակեցրած որմնանկարներն ու «ամենատես աչքը» բառի բուն իմաստով փոթորկել են համացանցը։ Մարդիկ անգամ մեղադրանքներ են հնչեցնում` առանց խնդրի բուն էությունը հասկանալ փորձելու։ Sputnik Արմենիան փորձել է լույս սփռել այս մութ պատմության վրա։
Գյումրու Սուրբ Միքայել Հրեշտակապետ ուղղափառ եկեղեցու կամ, ինչպես գյումրեցիներն են ասում` «Պլպլան ժամի» շուրջ աղմուկը չի դադարում։ Նախ գմբեթի տակ տեղադրված «ամենատես աչքի», հետո էլ որմնանկարները սպիտակ ներկով պատելու հետ կապված խոսակցությունները ծավալվում են ոչ միայն սոցցանցերում, այլ նաև լրատվամիջոցներում: Մեկը սա սրբապղծություն, մյուսը՝ տուրիզմը խոչընդոտող քայլ է համարում, իսկ օրերս լրատվամիջոցներից մեկում հայտնված հոդվածում սա ազգամիջյան թշնամանքի հրահրման փորձ էր որակվել: Խնդիրը հստակեցնելու համար Sputnik Արմենիան խոսել է ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովվի և ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
Պարզվում է` թեմի առաջնորդն ու ռուս քահանան իրար չեն տեսել ու չեն խոսել, ու խնդիրը հիմնականում հենց դրա պատճառով է խորացել:
Արդեն մի քանի տարի է, ինչ ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Արտեմի Էմկեն Գյումրիում է նախ որպես 102-րդ ռազմաբազայի քահանա, ապա նաև Գյումրիում գործող ռուս ուղղափառ եկեղեցիների պատասխանատու, սակայն այս ընթացքում Շիրակի թեմի առաջնորդի հետ հանդիպում չի եղել այն դեպքում, երբ նախկինում ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ` երջանկահիշատակ Անդրեյ Վացի հետ թեմը լավ հարաբերությունների մեջ է եղել ու միշտ ցանկացած հարց քննարկել են միասին:
© Photo / official site of the President of RAНастоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапаян на встрече с президентом Армении (4 марта 2019). Еревaн
Настоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапаян на встрече с президентом Армении (4 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Настоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапаян на встрече с президентом Армении (4 марта 2019). Еревaн
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Սրբազանին հարցրինք՝ Գյումրիում նշանակված ռուս հոգևորականն արդյո՞ք իրեն ասել է` «որմնանկարները պետք է մաքրվեն, որովհետեւ հերետիկոսի կողմից են արվել» (ինչպես դա ներկայացվել է մամուլի որոշ հրապարակումներում ՝ վկայակոչելով Շիրակի թեմի առաջնորդի խոսքերը):
Աջապահյանն ասաց, որ իրենք ընդհանրապես չեն հանդիպել:
«Ինքն ինձ տեսե՞լ է, որ ինձ հետ խոսի: Անշուշտ, բառացի չէր ասի` հայ է նկարել որմնանկարները, դրա համար եմ մաքրում, ասելու էր` եկեղեցին նորոգման կարիք ունի, դրա համար էլ պատերը սպիտակեցրել եմ, բայց վստահ եմ` պատճառը հենց հեղինակի հայ լինելն է»,-ասաց սրբազանը:
Ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Արտեմի Էմկեն, Sputnik Արմենիային ներկայացնելով իրավիճակը, վստահեցրեց, որ եկեղեցու պատերը սպիտակ ներկելու պատճառները հիմնավոր էին:
© Sputnik / Armenuhi MkhoyanДуховный пастырь церкви Святого Архангела Михаила Артемий Эмке
Духовный пастырь церкви Святого Архангела Михаила Артемий Эмке - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Духовный пастырь церкви Святого Архангела Михаила Артемий Эмке
Ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Արտեմի Էմկե
«Ուզում եմ հիշեցնել, որ 2009 թվականին (վերականգնումից հետո) կառույցն օծվեց որպես եկեղեցի-ժամատուն, ինչը նշանակում է, որ աստեղ պետք է տեղի ունենան ուղղափառ եկեղեցու ծեսեր, պատարագներ: Երբ ես ծառայության անցա Գյումրիում, տեսա, որ եկեղեցում չկա խորան, իսկ պատերի նկարները ավարտուն չէին, արվել էին ոչ ճիշտ սոսնձանյութերով, տանիքից թափվող անձրևաջրերի պատճառով պատերը խոնավացել էին,»,-պատմում է վարդապետը` նշելով, որ հորդառատ անձրևներից հետո դույլերով էին անձրևաջուրը թափում եկեղեցուց, իսկ որմնանակարների տակ ծեփանյութերը պոկվում էին։
© Sputnik / Armenuhi MkhoyanИнтерьер церкви Святого Архангела Михаила в Гюмри
Интерьер церкви Святого Архангела Михаила в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Интерьер церкви Святого Архангела Михаила в Гюмри
Գյումրու ռուսական եկեղեցին
Ինչ վերաբերում է բուն որմնանակարներին, ապա դրանք, ըստ վարդապետ Էմկեի, պատմական արժեք չէին ներկայացնում, ավելին` արվել էին ոչ եկեղացական կանոններով: Քահանան մեզ տրամադրեց Ռուսաստանի նկարիչների միության անդամ, սրբապատկերների նկարիչ Յա. Ա. Պրոկոֆևի ուղարկած նամակը, որտեղ ասվում է, որ նկարները թեև տքնաջան աշխատանքով ու շատ հոգատարությամբ են արված, բայց հաշվի չի առնվել եկեղեցու ճարտարապետությունը, առկա են կոմպոզիցիոն սխալներ, գունային անճշտություններ, բացակայում են որմնանկարների կերտման կանոնները:
© Photo : предоставлено Я.И ПрокофьевымМнение художника-иконописца Я.И Прокофьева об интерьере церкви Святого Архангела Михаила в Гюмри
Мнение художника-иконописца Я.И Прокофьева об интерьере церкви Святого Архангела Михаила в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Мнение художника-иконописца Я.И Прокофьева об интерьере церкви Святого Архангела Михаила в Гюмри
Յա. Ա. Պրոկոֆևի ուղարկած նամակը
«Իմացել եմ, որ նկարել է ռազմաբազայում աշխատող նկարիչը: Գեղեցիկ էին, վարպետորեն նկարված, բայց եկեղեցական պատկերագրության կանոններով ու գույներով չէին արված: Ավելին` նկարների ավելի քան 30 տոկոսը ավարտուն չէին, իսկ նկարիչն էլ արդեն քանի տարի է` Հայաստանում չէ»,-ասում է հոգևորականը` տեղեկացնելով, որ մինչև իր Հայաստան գործուղվելը` դեռ 5 տարի առաջ, աշխատանքներ այլևս չէին իրականացվում, իսկ շինարարական աստիճանները եկեղեցու կենտրոնում էին մնացել:
Русская православная церковь св.Арсения в районе Казачий пост в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Կազակական հետքը Գյումրիում. կվերանորոգվի ՀՀ-ում ամենամեծ ռուսական եկեղեցին
Նա նշեց, որ որ եկեղեցու պատերը սպիտակեցնելու որոշումը միանձնյա չի կայացրել. տեղյակ են եղել ինչպես Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Կառույցներին եկեղեցու նորոգման մասին նամակներ ուղարկվել է: Ես նաև եկեղեցու նախկին որմնանկարներն ուղարկել եմ ՌԴ նկարիչների միության անդամին, որը հայտնի որմնանակարիչ է։ Նա նշեց, որ այդ ծավալների՝ եկեղեցու կանոններին համաձայն որմնանակարներ անելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 6 մլն ռուբլի»,-ասաց հոգևոր հովիվը:
Գյումրու քաղաքապետին դիմելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները գմբեթը մասնակի վերանորոգել են, իսկ պատերի հարցը որոշվել է լուծել պակաս ծախսատար տարբերակով` սպիտակ ներկել։
Երևանում կօծվի ռուսական նոր եկեղեցին
«Նախկին հոգևոր հովիվն այդ որմնանկարներն արել է սեփական որոշմամբ` առանց թույլտվության։ Նա հաշվի չի առել, որ եկեղեցին  ընդգրկված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, ու որևէ փոփոխություն անելուց առաջ պետք էր պաշտոնական համաձայնություն, իսկ հիմա եկեղեցին այն վիճակում է, ինչ վիճակում եղել է ի սկզբանե»,–ասաց հայր Էմկեն:
© Sputnik / Armenuhi MkhoyanДуховный пастырь церкви Святого Архангела Михаила Артемий Эмке
Духовный пастырь церкви Святого Архангела Михаила Артемий Эмке - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Духовный пастырь церкви Святого Архангела Михаила Артемий Эмке
Ռուս ուղղափառ եկեղեցու վարդապետ Արտեմի Էմկե
Ինչ վերաբերում է գմբեթի տակ գտնվող եռանկյան մեջ պատկերված աչքին, որը եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին որպես մասոնական սիմվոլ է ներկայացվում, վարդապետը նշեց, որ այդ պատկերն ուղղափառ եկեղեցում շատ է հանդիպում:
«Դա Աստծո ամենատես աչքն է և դեռ մասոնության ստեղծումից առաջ եղել է քրիստոնեական պատկերագրության մեջ: Դեռ 16-րդ և 17-րդ դարերում է այդ պատկերը սրբապատկերների վրա հայտնվել՝ որպես Սուրբ Երրորդության և Աստծո ամենատես աչք, ու այս պատկերն այն մասին է, որ Աստված ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ գիտի։ 20-րդ տարից սկսած` այս պատկերը շատ է կապվում մասոնականության հետ, ու այս փաստը հաշվի չառնել ևս չի կարելի»,–ասաց հայր Էմկեն:
© Sputnik / Armenuhi MkhoyanНыне несуществующая фреска "Глаз Божий" под куполом церкви Святого Архангела Михаила в Гюмри
Ныне несуществующая фреска Глаз Божий под куполом церкви Святого Архангела Михаила в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ныне несуществующая фреска "Глаз Божий" под куполом церкви Святого Архангела Михаила в Гюмри
Եկեղեցու գմբեթի տակ գտնվող եռանկյան մեջ պատկերված աչքը
Անդրադառնալով հայ քահանաների կողմից ժամանակին եկեղեցում առաքելական ժամերգություններ անցկացնելու փաստին, հայր սուրբը նշեց, որ դա եղել է այն ժամանակ, երբ այդտեղ ռուս քահանաները դեռ եկեղեցական արարողություններ չէին կազմակերպում:
© Sputnik / Armenuhi MkhoyanИнтерьер церкви Святого Архангела Михаила в Гюмри
Интерьер церкви Святого Архангела Михаила в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Интерьер церкви Святого Архангела Михаила в Гюмри
Գյումրու ռուսական եկեղեցու մոմակալն ու խաչերը
«Կարծում եմ` եղբայր հայերը ճիշտ կհասկանան. Գյումրիում շատ եկեղեցիներ կան, որտեղ առաքելական եկեղեցու հետևորդները կարող են ժամերգությունների ու պատարագների մասնակցել, բայց ուղղափառ եկեղեցին քաղաքի կենտրոնում մեկն է, ու ուղղափառներին պետք է հնարավորություն տալ աղոթելու, իսկ եկեղեցին կիսելը ճիշտ չէ»:
© Sputnik / Armenuhi MkhoyanЦерковь Святого Архангела Михаила в Гюмри
Церковь Святого Архангела Михаила в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Церковь Святого Архангела Михаила в Гюмри
Գյումրու ռուսական եկեղեցին
Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվը նշեց, որ այս պահին Գյումրիում այս ժամատունը միակ սրբավայրն է, որտեղ ուղղափառները կարող են ցանկացած պահի մտնել ու աղոթել. մյուս գործող եկեղեցին գտնվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, և այնտեղ մտնելու համար անհրաժեշտ է անցաթուղթ:
«Այս ամենն արվում է, որ եկեղեցի-ժամատունն իր արմատներին վերադառնա՝ իր բոլոր կանոններով, բայց նաև փակ չի լինի զբոսաշրջիկների համար, կունենա խորան, սրբապատկերներ ու ամենակարևորը` կհնչի աղոթք: Ի դեպ, կտեղադրվի նաև այն սրբապատկերը, որը եկեղեցու օծման ժամանակ օրհնել ու նվեր էր ուղարկել Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Մինչ օրս դա եկեղեցում չէ, այլ Սուրբ Ալեքսանդրայի եկեղեցում»,-նշում է քահանան` հավելելով, որ մոտ ժամանակներս աշխատանքները կավարտվեն ու կրկին եկեղեցում աղոթք ու ժամերգություններ կհնչեն:
Նշենք, որ Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցին 19-րդ դարավերջին է կառուցվել, օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ Սպիտակի երկրաշարժից կառույցը վնասվել է, ոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997 թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի, որն ընդգրկված է Գյումրու պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Գյումրեցիներն այն «Պլպլան ժամ» են կոչում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։
Լրահոս
0