Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. Արմեն Գրիգորյան

© Photo : press office of the GOV of RAНовоназначенный первый заместительститель министра ИД Армен Григорян
Новоназначенный первый заместительститель министра ИД Армен Григорян - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին` սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Լուսակերտում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Սահմանազատման և սահմանագծման որևէ աշխատանք այս պահին չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծվի այդ աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը նույնպես հնարավորինս արագ լուծենք»,–ասաց Գրիգորյանը:
Вид на горящую траву в приграничном армянском селе Кут - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Կյանքը` կրակի տակ. ինչպես են Սոթքի և Կութի բնակիչները հարմարվում նոր իրողություններին
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության ծրագիրը, հայտնել էր, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել սահմանազատումը Ադրբեջանի հետ։ Վարչապետը նույնպես նշել էր, որ հայկական կողմը պատրաստ է այժմ սահմանազատման գործընթացը սկսելու։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Սյունիքի, Գեղարքունիքի ու Արարատի մարզերի սահմաններին սադրանքներ անելը թշնամու կողմից շարունակական բնույթ է կրում։
Քաղաքական ղեկավարության խոսքով` խնդիրը կլուծվի դեմարկացիայից ու դելիմիտացիայից հետո։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала