Իշխանությունն իր նպատակին չի հասնելու. «Հայաստան» դաշինքը` Չարչյանին ՔԿՀ տեղափոխելու մասին

© Sputnik / Aram NersesyanАрмен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Армен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել` նշելով, որ անելու է առավելագույնն անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջեւ դրված որեւէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի` հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն։
Католикос Гарегин II проводит поминальную службу в память о павших в карабахской войне героях в Первопрестольном Святом Эчмиадзине (22 ноября 2020). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
«Վիճակը նույնն է՝ լավ չէ»․ կաթողիկոսը տեսակցել է հիվանդանոցում պառկած Արմեն Չարչյանին
Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Չարչյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նորք-Մարաշ» ԲԿ և հենց նույն օրը սուր ինֆարկտ է տարել։ Այսօր հայտնի դարձավ, որ Չարչյանին հիվանդանոցից «Վարդաշեն» ՔԿՀ են տեղափոխել, նրան տեսակցել էին «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ։
«Դոկտորի տեղափոխությունը հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ կայացել է, չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է՝ անհամատեղելի կալանքի հետ։ «Հայաստան» խմբակցությունն անելու է առավելագույնը անվանի բժշկի առնվազն խափանման միջոցի փոփոխությանը հասնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Չարչյանի մոտ, բացի սրտամկանի սուր ինֆարկտից, ախտորոշվել է զարկերակային հիպերտոնիա III աստիճանի (կրիզային ընթացք), սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ` ինսուլինից կախում ունեցող, ինչպես նաև խրոնիկ երիկամային անբավարարություն։ 
Արմեն Չարչյանի առողջական վիճակը բավականին անհանգստացնող ու շատ ծանր է. Վարդևանյան
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ընտրությանը մասնակցել։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել արդեն պատգամավոր Չարչյանի նկատմամբ։ Ապա Չարչյանը կալանավորվել էր։ Նա ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала