00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի գրություն․ Լավրովը պատմել է՝ ինչպես են ստորագրվել հայ-թուրքական արձանագրությունները

© AFP 2024 / FABRICE COFFRINI Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г.
Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г. - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվել
Ռուս նախարարը կարծում է, որ տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունների կարգավորման բանակցությունները:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերհիշել է՝ ինչպես են 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվել հայ-թուրքական արձանագրություններն ու խոսել այն ժամանակվա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին ուղղված գրության մասին:
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան
Մոսկվայում «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի ժամանակ մասնակիցներից մեկը հիշեցրել է նախարարին, որ 2009-ին Ցյուրիխում նա կարճ գրություն է գրել Նալբանդյանին ու կոչ արել ստորագրել փաստաթղթերը:
«Դուք ընդամենը 6 բառ եք գրել. «Էդուարդ, առանց հայտարարությունների համաձայնիր ստորագրմանը»։  Եվ ինչպե՞ս այս 6 բառերը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը չընդդիմանալ» - հարցրել է մասնակիցը։
Официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
Լավրովի խոսքով՝ դեռ 2008 թվականին հայ գործընկերները ասել են, որ թուրքական կողմն առաջարկում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, համագործակցության ու համատեղ նախագծերի իրականացման մասին պայմանավորվել: Ռուսաստանը կողմ է եղել այդ գաղափարին, բայց հարցրել է՝ արդյո՞ք նախապայմաններ կան։ Պարզվել է, որ նախապայմաններ չկան։
«Գործը հասել էր ստորագրմանը, դա պետք է լիներ Ցյուրիխում, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի նախարարների մասնակցությամբ։ Եկել էր նաև Հիլարի Քլինթոնը` այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարը, ԵՄ ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան և էլի ինչ-որ մարդիկ։ Մենք պետք է ականատես լինեինք այդ կարևոր իրադարձությանը, բայց ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին, որ իրենք կստորագրեն փաստաթուղթը, եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերապահում արվի։ Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը», - պատմել է ՌԴ արտգործնախարարը։
Այն ժամանակ նա Նալբանդյանին ասել է, որ այնքան էլ չէր հավատում առանց նախապայմանների ստորագրման հնարավորությանը։
Թուրքական վիլայեթ կամ Իրևանի խանություն. ինչի՞ է ձգտում թուրք-ադրբեջանական տանդեմը
«Բոլորն արդեն եկել էին ու... փակուղի։  Արդյունքում թուրք գործընկերը համաձայնեց հանել այդ ֆորմալ պայմանը, սակայն հայ գործընկերներն ասել էին, որ իրենք պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Այն ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դուք հայտարարություն անեք, ես էլ հայտարարություն կանեմ։ Մենք նստած ֆուտբոլ էինք դիտում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին։ Մենք արդեն հասկացել էինք, որ պետք է ինչ-որ կերպ դուրս գալ այս փակուղուց, դրա համար էլ գրություն գրեցի նրան (նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին - խմբ.), որ նա հայտարարության թեման չպնդի։ Այդպես էլ եղավ» - ավելացրել է նախարարը։
Լավրովը նշել է, որ արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն հետագայում կյանքի չկոչվեցին նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետներ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ավելացրել է, որ այժմ, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման համար, տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեին հարաբերությունները կարգավորելու ջանքերը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է ամենաակտիվ կերպով աջակցել դրանց։
Լրահոս
0