Կափսոսամ, եթե Լավրովն ու Շոյգուն նախընտրեն Պետդուման. Պուտին

© Sputnik / Алексей Никольский / Անցնել ֆոտոբանկПрезидент России Владимир Путин, министр иностранных дел Сергей Лавров и министр обороны Сергей Шойгу во время встречи (2 февраля 2019). Москвa
Президент России Владимир Путин, министр иностранных дел Сергей Лавров и министр обороны Сергей Шойгу во время встречи (2 февраля 2019). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվեք
ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Պետդումայի աշնանային ընտրություններին մասնակցում են «Единая Россия» կուսակցության առաջին հնգյակում:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը կափսոսա, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախընտրեն գնալ Պետդումա, սակայն դա նրանք պետք է որոշեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Рабочая поездка президента РФ В. Путина в Дальневосточный федеральный округ - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Վլադիմիր Պուտինն ասել է՝ ինչ էր երազում դառնալ փոքր ժամանակ
Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) լիագումար նիստի մոդերատոր, լրագրող Սերգեյ Բրիլևը հարցրել է նախագահին, թե արդյոք նա չի ափսոսա, եթե «Շոյգուին և Լավրովին թողնի, որ գնան Պետդումա»:
«Կափսոսամ։ Նրանք իրենց տեղում են և լավ են աշխատում։ Պարզապես նրանք դիմեցին ինձ խնդրանքով, որպեսզի գլխավորեն ընտրացուցակը` ցույց տալով, որ այն ամենը, ինչ անում է «Единая Россия» կուսակցությունը, իսկապես կյանքի է կոչվում, այդ թվում նաև այդ մարդկանց ջանքերով»,-ասել է Պուտինը։
«Բայց որոշումներն առաջին հերթին իրենք պետք է ընդունեն»,-նշել է ՌԴ նախագահը։
Լավրովն ու Շոյգուն Պետդումայի աշնանային ընտրություններին մասնակցում են «Единая Россия» կուսակցության առաջին հնգյակում:
Հռոմի պապը սխալմամբ մեջբերել է Պուտինի խոսքերը և հիացմունք հայտնել
Նշենք, որ Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 2-4-ը Վլադիվոստոկում՝ Հեռավոր արևելյան դաշնային համալսարանի մասնաշենքի հարթակում։ ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես  ԱՏՀ-ի գլխավոր տեղեկատվական գործընկեր։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала