Թաթոյանը մեկնել է Սյունիք` խթանելու սյունեցի ու արցախցի կանանց բիզնես կարողությունները
16:44 03.09.2021 (Թարմացված է: 16:57 03.09.2021)
© Photo : Tatev Duryan / Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области

Արման Թաթոյանը ծանոթացել է կանանց աշխատանքին ու խոստացել համատեղ միջոցառումներ կազակերպելով՝ նպաստել կանանց ձեռք բերած կարողությունների զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում այցելել է կանանց զբաղվածությունն ապահովող արտադրամասեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
© Photo : Tatev Duryan / Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области

Омбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области
«Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին բխում է հենց հասարակության շահերից»,- հանդիպումների ընթացքում ասել է Թաթոյանը։
© Photo : Tatev Duryan / Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области

Омбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области
Սյունիքում այսօր աշխատում են ոչ միայն տեղացի, այլև Արցախից տեղահանված ավելի քան 40 ընտանիքների կանայք։
Տարբեր ծրագրերի շնորհիվ կանայք նաև նոր մասնագիտություններ են ձերք բերում (ձեռարվեստ, խոհարարություն, համակարգչային գիտելիքներ, հաշվապահություն, վարսահարդարում և այլն)` աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու համար։
© Photo : Tatev Duryan / Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области

Омбудсмен Арман Татоян посетил производственные цеха, обеспечивающие занятость для женщин в Сюникской области
Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում նպաստել կանանց ձեռք բերած կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ միջոցառումներ իրականացնելով։