00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ լավ ֆիլմեր դիտելու «քաղց» ունեն. ի՞նչ է սպասվում հանդիսատեսին «Ոսկե ծիրանում»

© Sputnik / Aram NersesyanВыставка работ графических художников, дизайнеров из Армении, Карабаха и Диаспоры в рамках фестиваля "Золотой абрикос" (1 ноября 2020). Еревaн
Выставка работ графических художников, дизайнеров из Армении, Карабаха и Диаспоры в рамках фестиваля Золотой абрикос (1 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի ամբողջ ծավալով և հանդիսատեսին կուրախացնի իր հագեցած ծրագրով:
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
 «Այս տարի փառատոնը կանցկացվի ամբողջ ծավալով։ Նախորդ տարի կինոփառատոնի անցկացման օրերը համընկան 44–օրյա պատերազմի հետ, և մենք չկարողացանք իրականացնել ամբողջ ծրագիրը», - ասաց Ավետիսյանը։
© SputnikХудожественный руководитель кинофестиваля "Золотой абрикос" Карен Аветисян на пресс-конференции, посвященной XVIII международному кинофестивалю "Золотой абрикос" (3 сентября 2021). Еревaн
Художественный руководитель кинофестиваля Золотой абрикос Карен Аветисян на пресс-конференции, посвященной XVIII международному кинофестивалю Золотой абрикос (3 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Художественный руководитель кинофестиваля "Золотой абрикос" Карен Аветисян на пресс-конференции, посвященной XVIII международному кинофестивалю "Золотой абрикос" (3 сентября 2021). Еревaн
Կարեն Ավետիսյանը
Նրա խոսքով՝ այս տարի ծրագիրը հագեցած կլինի։ Փառատոնին մասնակցելու համար Երևանում կհավաքվեն հատուկ հրավիրված հյուրեր:
Փառատոնը կկայանա սանիտարական բոլոր նորմերի պահպանմամբ։ Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում և Կինոյի տանը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծել է, որ Կինոյի տունն ի սկզբանե նախատեսված էր հենց նման խոշոր միջոցառումներ անցկացնելու համար։ «Ոսկե ծիրանը» կօգնի Կինոյի տանը վերադարձնել իր նախկին գործառույթը։
Весна в селе Уджан, Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
«Ուջանյան պատմություն»․ հայտնի են «Ծիրանի ծառ» կինոփառատոնի անցկացման մանրամասները
Կինոփառատոնի շրջանակներում հանդիսատեսը կտեսնի դեռևս 1991 թվականին նկարահանված ֆիլմեր։ Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի անկախության 30-ամյակին։ Բացի այդ, կներկայացվի հետպատերազմյան թեմատիկան։
«Հայտնի հյուրերը կմասնակցեն միջոցառումներին, կանցկացնեն վարպետության դասեր, նախատեսվում է նաև կրթական մաս: Մարդիկ լավ ֆիլմեր դիտելու «քաղց» ունեն։ Փառատոնի շրջանակներում նրանք հնարավորություն կունենան լավ ֆիլմեր դիտել մեծ էկրաններից, այլ ոչ թե հեռուստացույցով կամ հեռախոսով»,–ասաց Ավետիսյանը։
Հավելենք, փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի կինոռեժիսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով:
Փառատոնի նոր պաստառի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրադյանն է:
Այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը, ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»  ֆիլմերի սցենարիստն է, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորը և 3 տասնյակ միջազգային կինոփառատոնների դափնեկիր:
Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում
Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:
Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:
ԿԳՄՍ նախարարը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել է ֆիլմեր նկարել Հայաստանում
Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները:
Լրահոս
0