Աֆղանստանում «տոնական» կրակոցների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել

© AP Photo / Wali SabawoonДым от взрыва возле аэропорта в Кабуле, Афганистан
Дым от взрыва возле аэропорта в Кабуле, Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Բաժանորդագրվեք
Կրակոցների հետևանքով նաև քաղաքացիական անձինք են վիրավորվել, նրանք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Առնվազն 17 մարդ մահացել, 41-ը վիրավորվել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից արձակված տոնական անկանոն կրակոցների հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով հիվանդանոցի իր աղբյուրին։  
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձինք տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:
Медики помогают пострадавшим от двух мощных взрывов, произошедших в Кабуле - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես
Ավելի վաղ հաղորդվել էր 4 մարդու մահվան և 7 տուժածների մասին: Թալիբների ներկայացուցիչն ու ականատեսները հայտարարել են, որ գրոհայինները նշում են Փանջշեր նահանգի`իրենց կողմից միակ չվերահսկվող տարածքի գրավումը:
Շարժման ղեկավարները կոչ են արել կողմնակիցներին դադարեցնել հրաձգությունը Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:
Մինչդեռ Փանջշիրում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունը,  թե թալիբները վերահսկողություն են հաստատել շրջանի նկատմամբ:
Քաբուլի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը Թուրքիայի և Կատարի աջակցությամբ
Ինչպես արդեն հայտնել էինք, «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշիրն է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала