00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պակիստանյան հոսք»․ Ռուսաստանը հարավ է գնում, ու դա միայն սկիզբն է

© Sputnik / Дмитрий Лельчук / Անցնել մեդիապահոցСтроительство газопровода "Северный поток-2" в Германии
Строительство газопровода Северный поток-2 в Германии - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Բաժանորդագրվել
Աֆղանստանից ամերիկացիների հեռանալը դարձավ մի քար, որը գլոբալ վերափոխումների մի ամբողջ քարահոսք առաջացրեց: Շուտով մենք բոլորս նոր էներգետիկ, առևտրային ու արդյունաբերական շուկաների համար պայքարի ականատես կլինենք։
Սերգեյ Սավչուկ, ՌԻԱ Նովոստի
Արտասահմանյան մամուլը հայտնում է, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել համաշխարհային քարտեզի առանցքային կետերում իր ռազմավարական ներկայությունը մեծացնելու ուղղությամբ։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե բանակի ու նավատորմի, այլ էներգետիկայի ու կոնկրետ՝ «Պակիստանյան հոսքի» մասին է։
Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիրը․ Նովակ
Օրերս Իսլամաբադում ավարտվել է երկկողմ հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների տեխնիկական մասնագետների խմբերը հաստատել են նախագիծն իրականացնելու պատրաստակամությունը, դրա համար կշարունակվի տեխնիկական հարցերի ու փաստաթղթերի մշակումը և համաձայնեցումը: Նախորդ հանդիպումների հուշագրերից հիմնական տարբերությունն այն է, որ պոտենցիալ գազատարի մայրուղու երկայնքով երկրաբանահետախուզական աշխատանքներ կսկսվեն, այսինքն՝ ապագա խողովակն իր առաջին քայլն է անում թղթից գրունտի վրա անցնելու ուղղությամբ։
Նախագծի գաղափարը բարդ ժամանակներում է առաջացել։ 2015 թվականին շուրջ 1100 կիլոմետր երկարությամբ ու մոտ երկու միլիարդ դոլար արժողությամբ «Հյուսիս-Հարավ» գազատարի շինարարության ու մշակման մասին միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել: Ենթադրվում էր, որ ռուս կապալառուները Կարաչի նավահանգստից մինչև Լահոր քաղաք տարանցիկ մայրուղի կանցկացնեն։ Տեխնիկական մտահղացման առանձնահատկությունն այն էր, որ նավահանգստում պետք է լրացուցիչ ռեգազիֆիկացիոն տերմինալ կառուցվի, որտեղ ծովային գազատարների օգնությամբ հեղուկացված բնական գազ կառաքվի, և այն նորից գազային վիճակի բերելուց հետո կգնա ուղիղ հյուսիս՝ Փենջաբ գավառ։
Ուկրաինան հարձակվել է «Գազպրոմի» վրա Եվրոպայի միջոցով
Հաջորդ երկու տարվա ընթացքում նախագիծն առանձնապես տեղից չէր շարժվում։ Կողմերը չէին կարողանում համաձայնեցնել գազի փոխադրման սակագների չափը։ Հատկանշական է, որ Ռուսաստանը գնի բարձրացում էր պահանջում, հակառակ դեպքում, Մոսկվայի կարծիքով, նախագիծը տնտեսապես ձեռնտու չէր: Այնուհետև Ռուսաստանի կողմից առանցքային կատարող «Ռոստեխ» կորպորացիայի հանդեպ հերթական ամերիկյան պատժամիջոցները կիրառվեցին, ինչն էլ ավելի արգելակեց նախագծի իրականացումը։ Անցյալ տարվա աշնանը կողմերը կրկին վերանայել են համաձայնագրի պայմանները, բայց բացառապես Իսլամաբադի ցանկությամբ։ Նախագծին Պակիստանի մասնակցության մասնաբաժինը 51-ից աճել է մինչև 74 տոկոս։ Ընդ որում՝ խիստ շեշտվել է ռուսական նյութերի, բաղադրիչների ու սարքավորումների ներգրավման և օգտագործման պայման: Որոշվել է, որ Ռուսաստանի ներդրումները չեն գերազանցի 25 տոկոսը, իսկ մնացած բոլոր ծախսերը հոգալու է Պակիստանը։
Այս տարվա գարնանը նախագիծը վերանվանվել է «Պակիստանյան հոսք», իսկ երկու երկրների էներգետիկայի նախարարները հայտնել են մոտ ժամանակներս շինարարությունը սկսելու պատրաստակամության մասին:
Ցանկացած նման նախագծի գաղափարը և նպատակը հասկանալու համար պետք է ոչ թե լսել քաղաքական գործիչներին ու տարատեսակ փորձագետներին, այլ զինվել քարտեզով։
Газопровод высокого давления - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները
Պակիստանը ավելի քան 220 մլն բնակչություն ունեցող երկիր է։ Թվում է, թե շատ չէ հարևան Հնդկաստանի ու Չինաստանի ֆոնին, բայց, միևնույն է, այդ ավելի քան երկու հարյուր միլիոնին 21-րդ դարում պետք է ոչ միայն կերակրել, այլև էլեկտրաէներգիայով և քաղաքակրթության այլ բարիքներով ապահովել։
Գեներացնող օբյեկտները (դրանք են՝ 20 նավթամթերքով գործող կայաններ, 22 բնական գազով ՋԷԿ, 9 ածխային ու երեք ատոմակայանները) գտնվում են պայմանական աղեղի վրա, որը ձգվում է հարավից արևելք ու գնում դեպի հյուսիս, կտրուկ կտրվելով մայրաքաղաքի հատվածում։ Էլեկտրաէներգիայով առավել ապահովված են Բելուջիստանի հարավային մասը Կարաչիի շրջանում ու դրա կենտրոնական հատվածը, իսկ էլեկտրակայանների առյուծի բաժինը կենտրոնացված է Փենջաբ նահանգում։ Մի փոքր հյուսիս՝ Իսլամաբադի մոտ, կա երեք ածխային էլեկտրակայան, սակայն դրանց միակ խնդիրը մայրաքաղաքի և հարակից շրջանների կարիքների ապահովումն է։
Այդ նույն քարտեզը ցույց է տալիս, որ երկրի ողջ հարավ-արևմտյան հատվածը Իրանի ու Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով գործնականում սեփական գեներացիա չունի, իսկ Իսլամաբադից հյուսիս ընկած տարածաշրջանում, որը սահմանափակված է Քաշմիրով ու Չինաստանով, էներգիայի միակ աղբյուրը փոքր հզորության մի քանի հիդրոէլեկտրակայաններն են։
«Գազպրոմ Արմենիան» Երևանում կարող է գազամատակարարման նոր մոդել գործարկել
Բնականաբար, Պակիստանին հարկավոր է լույս բնակիչների տներում ու էներգիայի հուսալի աղբյուրներ, որոնք կարող են ոչ միայն բավարարել սեփական կարիքները, այլև շահավետ առևտրի միջոց դառնալ իր մեծ հարևանների հետ:
Տարեկան 12,4 մլրդ խորանարդ մետր գազ հզորությամբ «Պակիստանյան հոսքի» իրագործումը վառելանյութով կապահովի նոր էլեկտրակայանները, իսկ դրանք, իրենց հերթին, սնելու են Փենջաբում՝ Հնդկաստանի հետ սահմանին գտնվող արդյունաբերական ձեռնարկությունները: Եթե նախագիծը հաջող լինի, ոչինչ չի խանգարում գազատար կառուցել նաև մինչև մայրաքաղաք. Մուլտան քաղաքից մինչև Իսլամաբադ տրանսպորտային գիծը չորս հարյուր կիլոմետր է:
Հասկանալու համար, թե որտեղ է այստեղ Ռուսաստանի շահը, պետք մի քանի բան հիշատակել։
Պետք է սկսել ԹԱՊՀ (Թուրքմենստան — Աֆղանստան — Պակիստան — Հնդկաստան) մայրուղային գազատարից, որտեղ Ռուսաստանը տեխնիկական երաշխավորի դերում է, ինչպես նաև սարքավորումների ու խողովակների մատակարարն է: Գազի վերջնական ստացողը Հնդկաստանն է, սակայն բոլոր տարանցման երկրները երկնագույն վառելիքի հսկայական պահանջ ունեն և այդ պատճառով ակնհայտորեն հավակնելու են ածխաջրածինների իրենց մասնաբաժնին:
Северный поток 2 - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
«Հյուսիսային հոսք-2»-ին վերջին ճակատամարտն է հայտարարվել
Պակիստանի դեպքում այս մասին է վկայում այն փաստը, որ «հոսքի» տեխնիկական առաջադրանքի պայմանների համաձայն՝ այդ գազամուղը պետք է Մուլտան քաղաքի շրջանում ընդգրկվի ԹԱՊՀ գազատարի համակարգում: Երկու գազատարի միագումար հզորությունը կկազմի 55 միլիարդ խորանարդ մետր, ինչը բացարձակ ճշգրտությամբ համապատասխանում է «Հյուսիսային հոսքերից» ցանկացածին: Իր ձեռքում նման ռեսուրսներ ունենալով՝ Պակիստանը կկարողանա ձեռնամուխ լինել զանգվածային ներքին գազիֆիկացմանը և ծանրակշիռ հաղթաթուղթ կստանա Հնդկաստանի հետ քաղաքական դիմակայությունում, որը վերահսկողության տակ է պահում հարևան վիճելի Քաշմիրը:
Բացի այդ, գազի շուկայի ձևավորումը Պակիստանի պես երկրում, որտեղ գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան, ասենք, Գերմանիայում կամ Թուրքիայում, երաշխավորված կարգով կձևափոխի ածխաջրածինների համաշխարհային շուկան: Առաջին հերթին, իհարկե, դա չափազանց հետաքրքիր է Կատարին, որը ամենակարճ երթուղով կարող է սեփական հեղուկացված գազը մատակարարել։ Ընդ որում, Կատարի գազատարն ի վիճակի չէ մեծացնել գազի արտադրությունը, իսկ դա նշանակում է, որ հեռանկարում գազի մատակարարումը Կատարից դեպի Եվրոպա կնվազի, ինչն էլ ավելի կբարձրացնի ռուսական գազատարների ու դրանց մատակարարումների նշանակությունը:
«Ձգձգվող խաղ է». քաղաքագետը` «Հյուսիսային հոսք–2»-ի վերաբերյալ վերջնագրի մասին
Բացի այդ, Ռուսաստանը, խողովակներ և այլ սարքավորումներ մատակարարելով, իրացնում է ոչ թե ցածր հումքը, այլ առավելագույն ավելացված արժեքով վերջնական արտադրանքը՝ աշխատանքով ապահովելով կոոպերացիայի երկար շղթայի՝ երկրաֆիզիկոսներից մինչև պողպատագործներ։
Ոչ մի կասկած չկա, որ տարածաշրջանի ակտիվացումը կապված է ինչպես Աֆղանստանում քաղաքական փոփոխությունների, այնպես էլ «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտի հետ։ Ռուսաստանը հստակ ցույց տվեց, որ կարող է ավարտին հասցնել ցանկացած նախագիծ՝ նույնիսկ զանգվածային պատժամիջոցների ճնշման տակ։ Հնդկաստանը ձգտում է դառնալ աշխարհի գլխավոր մետալուրգիական տերությունը, նրան միաժամանակ պետք է Աֆղանստանի երկաթի հանքաքարը, կոքս ածուխն ու Ռուսաստանի երկնագույն վառելիքը: Պակիստանը ուզում է արդյունաբերական զարգացման նոր մակարդակի դուրս գալ, սակայն դրա համար կրկին բնական գազ է հարկավոր, իսկ հարևան բոլոր երկրներն իրենք էլ դրա պակասը զգում են ու Իսլամաբադի հետ կիսվելու մտադրություն չունեն:
Танкер с сжиженным природным газом буксируется у тепловой электростанции в Футцу (13 ноября 2017). Япония - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2020
Մրցակցությանը չդիմացավ․ Եվրոպան ու Ասիան հրաժարվում են ամերիկյան բնական հեղուկ գազից
Աֆղանստանը պատրաստ է ցանկացած քանակությամբ ռեսուրսներ կլանել, քանի որ երկրի էլեկտրաֆիկացումը չդադարող պատերազմի պատճառով միջնադարյան մակարդակի վրա է:
Աֆղանստանից ամերիկացիների հեռանալը դարձավ այն քարը, որը գլոբալ փոփոխությունների մի ամբողջ քարահոսք սկսեց։ Եթե «Թալիբան» շարժմանը հաջողվի երկիրը հետ պահել «բոլորը բոլորի դեմ» հերթական տոտալ պատերազմից, ապա ամենամոտ ժամանակներս մենք կդառնանք նոր էներգետիկ, առևտրային ու արդյունաբերական շուկաների համար պայքարի ականատեսները: Ուրախալի է, որ Ռուսաստանն արդեն ամրագրել է զարգացման առանցքային և ամենահեռանկարային ուղղություններից մեկի տեղը։
*«Թալիբանը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Լրահոս
0