«Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է»․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասին

© Sputnik / Asatur YesayantsДоктор Овсеп Ованнисян
Доктор Овсеп Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվեք
Լոռեցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովսեփ Հովհաննիսյանն Արցախում է եղել պատերազմի ամբողջ ընթացքում և ոչ միայն: Նախագահի հրամանագրով «Մխիթար Հերացի» մեդալով պարգևատրված բժիշկն ասում է՝ անգամ ամենածանր օրերին հույս ունեին, որ հաղթելու ենք։
Հրադադարի հաստատումից 10 ամիս անց անգամ պատերազմի դժոխքով անցած բժիշկն իր մեջ ուժ չի գտնում Վանաձորի պանթեոն կամ երևանյան Եռաբլուր այցելելու․ պատրաստ չէ քարի վրա դաջված տեսնելու այն տղաների լուսանկարները, որոնց միգուցե փրկել չկարողացան կամ որոնց հոսպիտալ հասցրին արդեն կյանքի սահմանը հատած․․․
© Sputnik / Asatur YesayantsДоктор Овсеп Ованнисян у памятника-хачкара погибшим солдатам в карабахской войне
Доктор Овсеп Ованнисян у памятника-хачкара погибшим солдатам в карабахской войне - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Доктор Овсеп Ованнисян у памятника-хачкара погибшим солдатам в карабахской войне
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովսեփ Հովհաննիսյան
«Մխիթար Հերացի» մեդալին արժանացած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովսեփ Հովհաննիսյանը «սպիտակ բանակին» միացավ պատերազմի հենց առաջին օրերին, հրադադարից հետո էլ տուն չվերադարձավ․ Արցախի անտառներում դեռ վիրավոր զինվորներ կային, որոնց բժշկական օգնություն էր պետք...
© Sputnik / Asatur YesayantsМедаль "Мхитар Гераци" доктора Овсепа Ованнисяна
Медаль Мхитар Гераци доктора Овсепа Ованнисяна - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Медаль "Мхитар Гераци" доктора Овсепа Ованнисяна
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովսեփ Հովհաննիսյանի ստացած «Մխիթար Հերացի» մեդալը
Հովսեփը Երևանում սովորելուց հետո բժշկական կրթությունը շարունակել է Ռուսաստանում և Հունաստանում։
«Ինչու՞ վերադարձաք»։
Հովսեփը զարմացած դեմքիս է նայում․ ասում է՝ այն նույն պատճառով, ինչի համար այսօր Վանաձորը չի թողնում ու մայրաքաղաքում աշխատելու գնում․ մարդիկ իրենց բնակավայրերում որակյալ բուժօգնություն պետք է ստանան։
Ռեանիմատոլոգիան բժշկության այն ոլորտն է, որտեղ մարդուն հանդիպում ես կյանքի ու մահվան սահմանին, որտեղ կյանք ես փրկում, որտեղ դու իսկապես կարևոր ես մարդու համար․ լոռեցի բժիշկն այսպես է մեկնաբանում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտությունն ընտրելը։  Ցավոք, սահմանագծից ոչ բոլորին է հաջողվում վերադարձնել։ Այս մասին խոսելիս առանց այն էլ մտածկոտ ու քչախոս բժիշկն ավելի երկար է լռում։
Врач Лусине Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը
«Ամեն մեռնող հիվանդի հետ ես վերապրում եմ կատարվածը, հարազատների հետ ապրումակցում եմ»։
Թեպետ առողջական խնդիրների պատճառով Հովսեփը բանակում չի ծառայել, բայց միշտ էլ իմացել է՝ մեր երկիրը պատերազմական պայմաններում է ապրում, ուստի պատերազմին հոգեպես պատրաստ է եղել։ 2020 թվականին Տավուշում հուլիսյան մարտերի ժամանակ կամավոր էր Իջևանի հոսպիտալում։ 44-օրյա պատերազմի մասին պատմելիս միանգամից հիշում է պատերազմի նախօրեն․ ի՜նչ լավ ու անհոգ օր էր, ընկերներով լավ ժամանակ անցկացրին։ Հաջորդ օրն առավոտյան չէր աշխատում, արթնացավ, ձեռքը վերցրեց հեռախոսն ու իմացավ պատերազմի բոթը։
«Հենց այդ պահին էլ կամավոր մեկնելու որոշում կայացրի։ Զգացի՝ սա ավելի մասշտաբային հարձակում է, մեկ-երկու օրվա բան չի լինելու։ Գիտակցված գնացի»։
Սեպտեմբերի 28-ի երեկոյան արդեն Արցախում էր։
Այդ դժվարությունները տեսել եմ. 3 վերջույթը կորցրած փոխգնդապետն օգնում է զինհաշմանդամներին
Առաջին օրերին բժիշկ Հովսեփն իր բրիգադի հետ շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր հիվանդներին էի տեղափոխում Երևան, հետո մնաց Ստեփանակերտի հոսպիտալում` որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Ոչ միայն տեղում էր աշխատում, այլ նաև դաշտային հոսպիտալներից վիրավորների էր տեղափոխում։
«Յուրաքանչյուր օրն էր ծանր, ամեն օրը մյուսին նման էր ու նաև նման չէր։ Օրական անհաշվելի հիվանդների էի տեսնում, ժամանակ չկար հաշվելու, անհնար էր դա անել։ Ինչքան էլ ծանրաբեռնված էինք աշխատում, գերհոգնած, բայց արվում էր ամեն ինչ, տրիաժ չենք արել, յուրաքանչյուրի կյանքի համար էինք պայքարում։ Շատ դեմքեր, դեպքեր կան, որոնք հիշում եմ, շատերին հետո գտել եմ՝ հասկանալու, թե ինչ եղավ իրենց ճակատագիրը։ Գրել էի նրանց անուն–ազգանունները, պատերազմից հետո փնտրեցի, իմ ունեցած հիվանդներից միայն մեկն էր մահացել․․․»։
Այդ օրերին տեսածի մասին Հովսեփը պատմել չի ուզում, ասում է՝ սովորական մարդը պատրաստ չէ դա լսել։ Իր տեսած սարսափելի պատկերներից մեկն է վերարտադրում, այն էլ` հպանցիկ․․․ երկու եղբայրներից մեկը ձեռքն ընկած արյունոտ հացով փորձում էր կերակրել եղբորը՝ չգիտակցելով, որ նա արդեն մահացած է․․․
Իր տեսածն ու ապրածը մարսելու համար Հովսեփն իր ապրումները թղթին է հանձնում․․․
«Մատներս կոպերիդ հպվեցին,
Եվ սարսուռ անցավ սրտիս մեջ,
Ջինջ հոգիդ չգտա քո ներսում,
Ափումս պահված հույսը փշրվեց․․․
Ներիր ինձ եղբայր, ներիր ինձ զինվոր,
Որ պատնեշ չեղա քո ու մահվան մեջ
Ու հուրդ արդեն ես մարած գտա,
Սփոփանքը լոկ քո լույսը մնաց»։
Պատերազմի օրերին Հովսեփը կորոնավիրուսով վարակվեց․ ասում է՝ չվարակվելու տարբերակ այնտեղ պարզապես չկար, իսկ հիվանդանալուց հետո էլ հիվանդ լինելու ժամանակ չկար` ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ շարունակում էր աշխատել ու պայքարել կյանքերի համար։ Հիշում է՝ բուժքույրեր կային, որ 80 տոկոս սատուրացիայով վիրահատական սեղանի մոտ կանգնած էին․․․
Հրաշքներ էլ են եղել։ Հրադադարի առավոտյան բոլորը կոտրված ու հիասթափված էին, մի վիրավոր բերեցին դիակների միջից, սկզբում կարծել էին՝ մահացած է, բայց նա ողջ էր։ Սա միակ հրաշքը չէր, նաև երկար ժամանակ առանց բուժօգնության մնացած վիրավորների փրկվելն էր հրաշք։
Граффити на стене Ереванского государственного медицинского университета - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
«Հիվանդանոց հասանք, կանգնեցի, լրիվ արյուն էի, ոտքերս դողում էին»․ առանց դիպլոմ բժիշկները
Ծանոթների միջոցով իրեն բազմաթիվ անուն–ազգանուններ էին փոխանցում, որոնց փնտրում էր ընդունվող վիրավորների մեջ։ Ծնողների համար աչքալուսանքի պես մի բան էր, երբ գտնում էին իրենց որդուն թեկուզ վիրավորների մեջ։
Ասում է՝ մինչև վերջին օրը հավատում էին, որ հաղթելու ենք։
«Համենայն դեպս, հույս կար, ու դա անհուսության փրփուրներից կախված հույսը չէր։ Տեսնում էինք, որ Շուշիում մարտեր են, Ստեփանակերտի համար էլ վտանգ կար, բայց չէ՞ որ ժամանակին էլ ֆաշիստական զորքերն էին Մոսկվայից 40 կմ հեռավորության վրա․․․»։
Հրադադարից հետո Հովսեփը չշտապեց վերադառնալ. մինչև նոյեմբերի 17-ն Արցախում էր։
–Հասցրեցի՞ք հրաժեշտ տալ հանձնվող տարածքներին։
–Ինչո՞ւ պետք է հրաժեշտ տայի, ինչպե՞ս կարելի է հրաժեշտ տալ այն տարածքներին, որոնք քոնն են։
Պարտության պատճառների մասին խոսելիս Հովսեփը նշում է՝ միգուցե դա նաև այն պատճառով էր, որ չափից դուրս մարդասեր էինք, չափից շատ էինք խաղում պատերազմի կանոններով․․․ Իր գործընկերներից շատերի զոհվելը ևս մեկ անգամ թշնամու անմարդկային դեմքն է ցույց տալիս. նրանք չէին խորշում հարվածներ հասցնել նույնիսկ սանիտարական մեքենային։
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո 
«Եթե նորից․․․»։
Չեմ հասցնում ավարտին հասցնել հարցս, Հովսեփը միանգամից ասում է՝ «Այո»։ Ասում է` նույնիսկ այս ամենը տեսնելուց ու վերապրելուց, հետպատերազմյան սինդրոմի հետ առնչվելուց հետո էլ եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի, առանց մի րոպե մտածելու` էլի կգնա, որովհետև բժշկի գործը կյանք փրկելն է․․․
© Sputnik / Asatur YesayantsДоктор Овсеп Ованнисян
Доктор Овсеп Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Доктор Овсеп Ованнисян
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովսեփ Հովհաննիսյան
Անկախ ցավի աստիճանից՝ «ախ» չէին անում, ցավ ու վախ չկար․ բժիշկը՝ պատերազմի մասին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала