Գառնիի տաճարում փակ միջոցառման հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Տուրիզմի կոմիտե

© Sputnik / Asatur YesayantsХрам Гарни
Храм Гарни - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում անցկացվում էր հարսանիք, հնչում էր ռաբիս երաժշտություն։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացել։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տուրիզմի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բողոքները ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կողմից։ 
«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ aysor.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, որտեղից լսվում էր ռաբիս երաժշտություն։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գառնիի հեթանոսական տաճարը երեկ փակ է եղել այցելուների համար, որովհետև այնտեղ փակ միջոցառում էր անցկացվում:
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում հարսանիք էր անցկացվում։
Նշենք, որ դեռ օգոստոսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի։ Հաղորդագրության մեջ պատճառը նշված չէ։
Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից
Լրահոս
0