00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գորգային սկանդալ». իսպանական թանգարանը հայկական արծվագորգն ադրբեջանական է ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsАрмянские ковры
Армянские ковры  - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվել
Իսկական սկանդալ է սկսվել Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի շուրջ։ Թանգարանը հայկական գորգը որպես ադրբեջանական էր ներկայացրել։ Մշակութային կառույցի ադմինիստրացիան արդեն պատասխանել է այցելուների և սոցցանցերի օգտատերերի բողոքներին: Մանրամասները՝ հոդվածում։
Օրերս սոցիալական ցանցերում հայտնվեց Իսպանիայի Ալհամբրա թանգարանի ցուցանմուշներից մեկի պատկերը, ինչպես նաև ներկայացված նմուշի նկարագրության լուսանկարը: Խոսքը, մասնավորապես, նախանցյալ դարի գորգի մասին է։
Թանգարանում նմուշի նկարագրության մեջ նշված է «Ղարաբաղ (Ադրբեջան), 19-րդ դար»։ Նկարագրության լուսանկարը մի քանի օր առաջ Facebook սոցիալական ցանցում տեղադրել է Ռոզա Ֆենդեր անունով օգտատերը։
Միաժամանակ Ալհամբրա թանգարանի պաշտոնական օգտահաշվում նույն գորգը որպես կովկասյան է ներկայացված։
«Ի՞նչ կարծիքի եք այդ կովկասյան գորգի մասին։ Կոլեկցիոներներն այն «արծվագորգ» են անվանում, թեև պատկերներն ավելի շատ ծաղիկ են հիշեցնում, քան վայրի թռչուններ»,-ասվում է փետրվարի 16-ին արված հրապարակման մեջ։
Գորգի նշված ծագումը լուրջ վրդովմունք է առաջացրել հայ օգտատերերի շրջանում, որոնք ցուցանմուշի վրա տիպիկ հայկական պատկերներ են տարբերակել։
© Photo : Facebook / Museo de la AlhambraКовер в музее Alhambra в Испании
Ковер в музее Alhambra в Испании - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ковер в музее Alhambra в Испании
Իսպանական Ալհամբրա թանգարանում ներկայացված գորգը
Այս կապակցությամբ Sputnik Արմենիան զրուցել է ազգագրագետ, հայկական գորգերի և ասեղնագործությունների մասնագետ Տաթև Մուրադյանի հետ։ Նրա խոսքով՝ գորգն իսկապես հայկական ծագում ունի և պատկանում է Արցախի Ջրաբերդ գյուղի արծվագորգերի թվին։
Նա բացատրում է, որ այդ տիպի գորգերի համար բնութագրական է մեջտեղի մեծ խաչը, որից տարածվում են բազմաթիվ ճառագայթներ՝ արծվի թև հիշեցնող պատկեր կազմելով։
«Արվեստաբան և երաժիշտ Վահրամ Թաթիկյանը հսկայական աշխատանք է կատարել գորգերի նույնականացման համար։ 1975-78թթ․-ին նա ճամփորդել է Արցախի բոլոր գյուղերով և լուսանկարել դրանք։ Այդ բոլոր աշխատանքները ներկայացված են նրա գրքում»,-ասաց ազգագրագետը։
© Photo : Vahram Tatikyan / Screenshot / Tatev MuradyanՎահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքի շապիկը
Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքի շապիկը - Sputnik Արմենիա
1/5
Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքի շապիկը
© Photo : Vahram Tatikyan / Screenshot / Tatev MuradyanԳյուլնազի աշխատանքները Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
Գյուլնազի աշխատանքները Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում - Sputnik Արմենիա
2/5
Գյուլնազի աշխատանքները Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
© Photo : Vahram Tatikyan / Screenshot / Tatev MuradyanՊատմաբան Զավեն Արզումանյանը արցախյան գորգով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
Պատմաբան Զավեն Արզումանյանը արցախյան գորգով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում - Sputnik Արմենիա
3/5
Պատմաբան Զավեն Արզումանյանը արցախյան գորգով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
© Photo : Vahram Tatikyan / Screenshot / Tatev MuradyanՏարեցկինն իր գործած գորգի ֆոնին` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
Տարեցկինն իր գործած գորգի ֆոնին` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում - Sputnik Արմենիա
4/5
Տարեցկինն իր գործած գորգի ֆոնին` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
© Photo : Vahram Tatikyan / Screenshot / Tatev MuradyanԱրծվագորգի նմուշը պատրաստման տարեթվով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
Արծվագորգի նմուշը պատրաստման տարեթվով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում - Sputnik Արմենիա
5/5
Արծվագորգի նմուշը պատրաստման տարեթվով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
1/5
Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքի շապիկը
2/5
Գյուլնազի աշխատանքները Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
3/5
Պատմաբան Զավեն Արզումանյանը արցախյան գորգով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
4/5
Տարեցկինն իր գործած գորգի ֆոնին` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
5/5
Արծվագորգի նմուշը պատրաստման տարեթվով` Վահրամ Թաթիկյանի «Արցախյան տոհմագորգերը» գրքում
«Արծվագորգի» ծագումը մասնագետները կապում են հենց Արցախի, մասնավորապես՝ Շուշիի և դրա մոտակայքում գտնվող Ջրաբերդ «Չալաբերդ» գյուղի հետ։
© Photo : Official website of president of Azerbaijan RepublicАрцвагорг в музее города Шуши
Арцвагорг в музее города Шуши - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Арцвагорг в музее города Шуши
Շուշիի թանգարանում ներկայացված Արծվագորգ
«Արծվագորգ» տիպի 17-րդ դարի հայկական գորգեր պահպանվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնում՝ անհատական հավաքածուներում։
Բարսելոնայի բնակչուհի Աննա Վանեսյանը որպես փաստարկ, որ ներկայացված գորգը հայկական, ոչ թե ադրբեջանական ծագում ունի, բերում է կարմիր գույնի առատության փաստը։
«Այս գորգի ևս մեկ առանձնահատկությունը, որը վկայում է այն մասին, որ այն հայկական է, կարմիր գույնի առատությունն է։ Հայկական գորգերում միշտ գերակշռում էր կարմիրը, ուստի Արաբական խալիֆայությունում դրանք հայտնի էին նաև որպես կարմիր գորգեր։ Բանն այն է, որ հայերը թելերը ներկում էին որդան կարմիր հատուկ ներկով, որը ստանում էին թթենու մետաքսորդի հատուկ տեսակի մշակման ժամանակ»,-գրում է նա։
Հայ օգտատերերի բազմաթիվ վրդովված մեկնաբանություններից և հարցումներից հետո Ալհամբրայի թանգարանի ադմինիստրացիան խոստացել է ստուգել գորգի ծագումը: Պատասխան նամակը ստացել է Գոհար Վահանյան անունով օգտատերը։
«Հարգելի տիկին Վահանյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր առաջարկություններն ու պարզաբանումները: Մենք դրանք փոխանցել են թանգարանի պատասխանատուներին, որպեսզի կատալոգը փոխվի։ Մենք ամեն ինչ կանենք, որ սխալն ուղղվի հնարավորինս շուտ»,-ասվում է նամակում։
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նկարագրությանը, որտեղ որպես արցախյան հազվագյուտ ցուցանմուշի ծագման տեղանք նշված է «Կովկաս», ապա, Տաթև Մուրադյանի կարծիքով, այդպիսի անորոշ տեղորոշումը ընդունված է արտերկրում՝ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար։
***
Հայկական գորգերը բնութագրվում են երկու կարևոր առանձնահատկությամբ. գույները լիովին բնական են, իսկ գորգերը հյուսվում են կրկնակի հանգույցով, ինչն էլ հատկապես ամուր է դարձնում դրանք: Դրանք միշտ բարձր են գնահատվել։ Այսօր հայկական գորգերը պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում, որոնց թվում են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանը, Լոնդոնի տեքստիլի թանգարանը, իսկ ամենահին հայկական գորգը (մ.թ. ա. 5-րդ դար) պահվում է Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում:

Վերջաբանի փոխարեն

Ինչպես մեզ հայտնի դաևձավ` նույն օրը, երբ սոցցանցում հայտնվել էր ցուցանմուշի և նկարագրության լուսանկարը, Իսպանիայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը որոշել էր անձամբ ստուգել այն Ալհամբրայի թանգարանում: Ցուցանմուշը ցույց տալու նրա խնդրանքին մշակութային հաստատության աշխատակիցները երկար ընդդիմացել են՝ պնդելով, որ «Ադրբեջան» բառը գորգի նկարագրության մեջ չկա։
Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2016
Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար
Սակայն այցելուն պնդել է, որ ուզում է անձամբ համոզվել։ Արդյունքում պարզվել է, որ որպես ծագման երկիր առաջվա պես նշված է Ադրբեջանը, բայց հայազգի այցելուին արգելել են լուսանկարել․․․
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թանգարանի տնօրինությունը հիանալի տեղյակ է սխալմունքի մասին, սակայն չի շտապում ուղղել այն։
Ադրբեջանն արդեն վաղուց և շատ ակտիվ աշխատում է գորգագործության հայկական մշակույթը յուրացնելու ուղղությամբ և, բնականաբար, հսկայական միջոցներ է ծախսում դրա համար։
Ինչ վերաբերում է «արծվագորգին», ապա այն ներկայացվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբանի Շուշիի գորգերի թանգարան կատարած այցի ժամանակ։
© Photo : Official website of president of Azerbaijan RepublicИльхам Алиев с женой в шушинском музее ковров
Ильхам Алиев с женой в шушинском музее ковров - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ильхам Алиев с женой в шушинском музее ковров
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ Շուշիի թանգարանում
Այս պահին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները փորձում են հարցը լուծել դեսպանության մակարդակով։
Լրահոս
0