«Թալիբանը» ցանկանում է Գերմանիայի հետ դիվանագիտական կապեր հաստատել

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցПредставитель движения "Талибан" Забиулла Муджахид во время пресс-конференции в Кабуле (17 августа 2021). Афганистан
Представитель движения Талибан Забиулла Муджахид во время пресс-конференции в Кабуле (17 августа 2021). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարել դիվանագիտական առաքելության աշխատանքի վերսկումը Քաբուլում՝ մի շարք պայմանների պահպանման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Թալիբանն» ակնկալում է Գերմանիայի հետ ամուր հարաբերություններ հաստատել պաշտոնական մակարդակով։ Նման հայտարարություն է արել թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը:
«Մենք ցանկանում ենք ամուր և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ», - հայտարարել է Մուջահիդը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ անցած դարում գերմանացիներն «Աֆղանստանում շատ լավ բաների են նպաստել»։
«Ցավոք, հետո նրանք միացան ամերիկացիներին (միջազգային ռազմական կոնտինգենտի կազմում,-խմբ.)։ Բայց հիմա դա ներված է», - հավելել է նա։
«Թալիբանի» գրոհայինները - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Աֆղանստանում Փանջշերի համար պայքարը շարունակվում է․ մոտ 1000 թալիբ է ոչնչացվել

Ինչպես գրում է թերթը, թալիբները ակնկալում են ֆինանսական, հումանիտար օգնություն, աջակցություն առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ մի շարք պայմանների դեպքում երկիրը կարող է վերսկսել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը, որը փակվել էր՝ թալիբների իշխանության գալով:
Նման պայմանների թվում նախարարը նշել է, մասնավորապես, Աֆղանստանում ներառական կառավարության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը:
Բրիտանացի հատուկջոկատայինները Աֆղանստանից փախել են կանացի հագուստով
Հիշեցնենք՝ «Թալիբան» (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) շարժման գրոհայինները օգոստոսի 15-ին մտել են Աֆղանստանի մայրաքաղաք և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութ
Օգոստոսի 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: Նրա վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգը Փանջշերն է։
Սակայն այսօր` սեպտեմբերի 5–ին, Աֆղանստանի Փանջշեր նահանգում դիմադրության ուժերի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին հայտարարել է, որ իրենք կրկին վերահսկում են նահանգի արևելյան մասում գտնվող Պարյան բարձրլեռնային շրջանը:
Քաբուլի պայթյուններից հետո ամերիկացիները կրակում էին անզեն մարդկանց վրա. ականատես
Լրահոս
0