00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրանի» հայտնի հյուրերը․ աստղաբույլը կգլխավորի լեգենդար Փոլ Շրեդերը

© AP Photo / Joel C RyanПол Шрейдер на премьере фильма "Счетчик карт" (The Card Counter) во время 78-го Венецианского кинофестиваля (2 сентября 2021). Венеция
Пол Шрейдер на премьере фильма Счетчик карт (The Card Counter) во время 78-го Венецианского кинофестиваля (2 сентября 2021). Венеция - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվել
18-րդ «Ոսկե ծիրանը» հայտնի հյուրերի պակաս չի ունենա․ աշխարհահռչակ կինոգործիչները կանցկացնեն վարպետության դասեր։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնի այս տարվա հայտնի հյուրերի ցանկը գլխավորում է լեգենդար սցենարիստ, կինոռեժիսոր Փոլ Շրեդերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Закрытие международного фестиваля «Золотой абрикос» - Sputnik Արմենիա, 1920, 12.12.2020
Հայտնի է` որ ֆիլմերն են այս տարի մրցանակ ստացել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում
Փոլ Շրեդերը մի շարք աշխարհահռչակ ֆիլմերի սցենարիստն է, այդ թվում՝ Սիդնի Փոլակի «Յակուձա», Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը», Բրայան դե Պալմայի «Մոլուցքը» և այլն։ Նա նաև երկու տասնյակից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որոնց թվում են «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա․ կյանքը՝ 4 մասից»։
Նրա ֆիլմերում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ռիչարդ Գիրը, Նաստասյա Կինսկին, Սյուզան Սարանդոնը, Նիկոլաս Քեյջը և այլք։ Նրա «Առաջին բարեփոխվածը» («Քահանայի օրագիրը») ֆիլմը 2018 թվականին ներկայացվել է «Օսկարի»՝ «Լավագույն սցենար» անվանակարգում։ Շրեդերը 3 տասնյակ միջազգային կինոփառատոնների դափնեկիր է, այդ թվում՝ Կաննի, Վենետիկի կինոփառատոնների։
«Փոլ Շրեդերն այնպիսի արվեստագետ է, որը Մարտին Սկորսեզեի, Բրայան դե Պալյամի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և մի քանի այլ անունների հետ միասին, կարելի է ասել, ստեղծել է նոր Հոլիվուդը։ Նա, ի տարբերություն իր շատ սերնդակիցների, շարունակում է մինչ օրս ստեղծել տպավորիչ ֆիլմեր, ինչպես, օրինակ, «Խաղանենգը»՝ Օսկար Այզեկի մասնակցությամբ, որն այս տարվա սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնի մրցույթում է: Վենետիկից հետո Շրեդերը կժամանի Հայաստան՝ «Ոսկե ծիրանին» ներկա լինելու»,- նշեց Ավետիսյանը։
Նշենք, որ լեգենդար կինոգործիչը եղել է Բեռլինի և Վենետիկի հեղինակավոր կինոփառատոնների ժյուրիի անդամ։
Այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի «Ոսկե արջի» դափնեկիր («Հոմանիշներ», 2019թ․), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր («Ահեդի ծունկը», 2021թ․) Նադավ Լապիդը:
Закрытие международного фестиваля «Золотой абрикос» - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2020
6 ֆիլմ` նվիրված արցախյան պատերազմին․ «Ոսկե ծիրանը» ևս կմիանա համազգային դրամահավաքին
Կարեն Ավետիսյանի խոսքով՝ հենց նրա նոր ֆիլմով է տրվելու 18-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը:
Փառատոնի հայտնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:
«Ոսկե ծիրանի» հայտնի հյուրերը կմասնակցեն փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, կանցկացնեն վարպետության դասեր և այլն։
Հիշեցնենք՝ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից:
Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:
Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում
Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները:
Այս տարի փառատոնը կանցկացվի ամբողջ ծավալով, հագեցած ծրագրով։ Նախորդ տարի կինոփառատոնի անցկացման օրերը համընկան 44–օրյա պատերազմի հետ, և ամբողջ ծրագիրն իրականացնել չհաջողվեց։
Փառատոնը կկայանա սանիտարական բոլոր նորմերի պահպանմամբ։ Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում և Կինոյի տանը:
Մշակութային զենքը՝ պատերազմի դեմ․ Երևանում, ի հեճուկս ամեն ինչի, մեկնարկեց «Ոսկե ծիրանը»
Լրահոս
0