27-ամյա երիտասարդը «Սատանի կամուրջ» տեղանքում փորձել է բռնաբարել Մալդիվներից եկած կնոջը

"Чертов мост", природный мост из травертина в ущелье реки Воротан в Армении
Чертов мост, природный мост из травертина в ущелье реки Воротан в Армении - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգտագործելով կնոջ՝ տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը՝ կնոջ կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. 2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող «Սատանի կամուրջ» կոչվող տեղանքում Մալդիվների Հանրապետության քաղաքացուն տեսարժան վայրեր ցուցադրելու համար ուղեկցել է այնտեղ և օգտագործելով վերջինիս՝ տեղանքին անծանոթ լինելու հանգամանքը՝ կնոջ կամքին հակառակ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Насилие - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Վրաստանում հայր ու որդի 2 տարի պարբերաբար բռնաբարել են հարևանի մանկահասակ աղջկան
Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Լրահոս
0