https://armeniasputnik.am/20210906/aac-shtemaran-pashtoneakan-anpututyun-28906611.html
ԱԱԾ–ն էլեկտրոնային շտեմարանի հետ կապված պաշտոնեական անփութության դեպք է բացահայտել
ԱԱԾ–ն էլեկտրոնային շտեմարանի հետ կապված պաշտոնեական անփութության դեպք է բացահայտել
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության: 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T17:16+0400
2021-09-06T17:16+0400
2021-09-06T17:47+0400
հասարակություն
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
պաշտոնյա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1315/38/13153843_0:0:1280:720_1920x0_80_0_0_f8e1705bfcb4880f5611665fe7d6ebd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական անփութության դեպք, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք անբարեխիղճ մոտեցում են ցուցաբերել պետության կողմից երաշխավորված՝ անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանի տվյալների վերաբերյալ։Դրա արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առողջապահական փաթեթի շահառու հանդիսացած 352 անձինք աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել են մնալ շահառուների ցուցակում ու նրանց համար ՀՀ պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին ընդհանուր առմամբ անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12.500.000 ՀՀ դրամի չափով ապահովագրավճար։Արտաշավան համայնքի ղեկավարը խոշոր կաշառքի դիմաց վարելահողեր է օտարել. ԱԱԾ–ն բացահայտել էԴա անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:Շիրակի մարզի 2 դպրոցում ԱԱԾ–ն կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել. մանրամասներ
https://armeniasputnik.am/20210823/patvastum-kexc-sertifikat-aac-tesanyut-28748710.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1315/38/13153843_160:0:1120:720_1920x0_80_0_0_aa96219725e2e26b1776cf35b19a11ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պաշտոնյա
հասարակություն , հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պաշտոնյա
ԱԱԾ–ն էլեկտրոնային շտեմարանի հետ կապված պաշտոնեական անփութության դեպք է բացահայտել
17:16 06.09.2021 (Թարմացված է: 17:47 06.09.2021) Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական անփութության դեպք, տեղեկացնում է
ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պետական գերատեսչության իրավասու պաշտոնատար անձինք անբարեխիղճ մոտեցում են ցուցաբերել պետության կողմից երաշխավորված՝ անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթի հասանելիության նպատակով ձևավորված էլեկտրոնային շտեմարանի տվյալների վերաբերյալ։
Դրա արդյունքում 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում առողջապահական փաթեթի շահառու հանդիսացած 352 անձինք աշխատանքից ազատվելուց և սահմանված 6 ամիսը լրանալուց հետո շարունակել են մնալ շահառուների ցուցակում ու նրանց համար ՀՀ պետական բյուջեից ապահովագրական ընկերություններին ընդհանուր առմամբ անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 12.500.000 ՀՀ դրամի չափով ապահովագրավճար։
Դա անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ է առաջացրել:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ըստ քննչական ենթակայության: