Եռամսյա հավաքների շրջանակում հարձակողական գործողություններ են անցկացվել

© Photo : official site of the MES of RAАрмянские военнослужащие во время практических занятий
Армянские военнослужащие во время практических занятий - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, թե փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի հիշատակին ինչ միջոցառումներ են իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Եռամսյա հավաքների շրջանակում հարձակողական գործողություններ են անցկացվել: Տեղեկությունը հայտնել են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։
Министр обороны Аршак Карапетян посетил ряд воинских частей - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Եռամսյա հավաքների մասնակիցների սոցիալական խնդիրներն ուշադրության կենտրոնում են. նախարար
«Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
ՊՆ–ն հայտարարել է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Լրահոս
0