Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը

© Photo : Azat Gevorgyan / ՀՀ առողջապահության նախարարություն Очередная партия вакцины AstraZeneca из Бельгии прибыла в Армению
Очередная партия вакцины AstraZeneca из Бельгии прибыла в Армению - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվեք
Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը որպես նվիրատվություն տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Լիտվան «ԱստրաԶենեկայի» 27 500 դեղաչափ է նվիրել Հայաստանին
ՀիշեցնենքՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239-ով և դարձել 245264:
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала