00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանիան շատ ուժեղ էր. Հայաստանի հավաքականը պարտվեց խոշոր հաշվով

© REUTERS / KAI PFAFFENBACHФутболисты сборной Армении в борьбе за мяч с Сержем Гнабри во время отборочного матча Чемпионата мира по футболу между сборными Германии и Армении (5 сентября 2021). Штутгарт
Футболисты сборной Армении в борьбе за мяч с Сержем Гнабри во время отборочного матча Чемпионата мира по футболу между сборными Германии и Армении (5 сентября 2021). Штутгарт - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվել
Գերմանիայի և Հայաստանի հավաքականների միջև նախկինում կայացած բոլոր երեք խաղերում գերմանացիները հաղթանակի էին հասել խոշոր հաշվով։ Չորրորդ հանդիպումը բացառություն չդարձավ։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհի 2022 թվականի ընտրական հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի հավաքականների միջև Շտուտգարտում ավարտվեց Բունդեսթիմի հաղթանակով՝ 6։0 հաշվով։
Полузащитник сборной Армении Соломон Име Удо и защитник сборной Исландии Ари Фрейр Скуласон во время отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Исландии (28 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
«Ես Գյումրիից եմ». նիգերիացի ֆուտբոլիստը պատմել է Հայաստանի հավաքականի և իր խաղի մասին
Ֆուտբոլում շատ հաճախ մրցող կողմերը փորձում են գուշակել միմյանց մարտավարությունն ու հնարավորությունները։ Այն, որ Գերմանիայի հավաքականը խաղի սկզբից ճնշում է գործադրելու մեր դարպասի ուղղությամբ՝ սպասելի էր անշուշտ, և Կապառոսն ու թիմը ամենայն հավանականությամբ դա գիտակցում էին։ Բայց դիմագրավել գերմանական «մեքենային», նույնիսկ սպասելով այդ ճնշմանը, մերոնք չկարողացան։ Խաղի մեկնարկից արդեն 15 րոպե անց մեր ընտրանին պարտվում էր 0։2 հաշվով։ Բաց թողած արագ գոլերն առաջին հերթին ազդում են թիմի հոգեբանության վրա։ Հայաստանի հավաքականը ինչ-որ ընկճված տեսք ուներ։ Մեր ֆուտբոլիստները փորձում էին պայքարել յուրաքանչյուր գնդակի համար, փորձում էին լավ պաշտպանվել ու արագ դուրս գալ հակահարձակման։ Բայց Սերժ Գնաբրիի երկու գոլերը խաղի հենց սկզբից հաստատեցին այս մրցավեճում հաղթողի հավակնորդ թիմին։
Կցանկանայի գոլ խփել Նոյերի դարպասին. Սարգիս Ադամյան
Հաճելի էր լսել, որ Շտուտգարտի «Մերսեդես Բենց Արենայում» երբեմն հնչում էր «Հայաստան, հուպ տուր» կոչը, բայց գերմանացիները տիրում էին նախաձեռնությանն ու գերազանցում մերոնց խաղի բոլոր կանոններով։ Դաշտի տերերը շատ հանգիստ ու արագ անցնում էին խաղադաշտի կենտրոնն ու արդեն մեր կիսադաշտում սկսում սպառնալիքներ ստեղծել։ Երբեմն մերոնք ենթարկվում էին պրեսինգի սեփական տուգանային հրապարակի մատույցներում, ու դա հանգեցնում էր հայ ֆուտբոլիստների սխալներին։ Թոփ հավաքականի հետ խաղում մերոնց խաղը խամրել էր։ Իսկ առաջին կեսի վերջնական հաշիվը ապացուցեց, թե որ թիմն է այս տուրից հետո գլխավորելու մրցաշարային աղյուսակը։
Футболисты сборной Армении во время тренировки перед матчем со сборной Северной Македонии (31 августа 2021). Скопье - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
«Հայաստանի հավաքականը փորձելու է դիմել պրեսինգի». ի՞նչ են կանխատեսում գերմանական ԶԼՄ–ները
Երկրորդ խաղակեսը դարձավ առաջինի տրամաբանական շարունակությունը։ Եվ այն մեր օգտին չէր։ Հանդ Դիտել Ֆլիկի թիմը մինչև ընդմիջում լուծելով խաղի ելքը՝ էլ ավելի վստահ ու հանգիստ էր գործում։ Այս խաղին հետևելով՝ ևս մեկ անգամ զարմանալի էր թվում, թե ինչպես է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը հաղթել Գերմանիայի ընտրանուն, այն էլ Գերմանիայում։
Հաջորդ հանդիպումը աշխարհի 2022 թվականի ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 8-ին։ Այդ օրը մեր ընտրանին Երևանում հյուրընկալելու է Լիխտենշտեյնի հավաքականին։
Լրահոս
0