239 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanИнфекционист Агаси Махтесян в медцентре Арташат
Инфекционист Агаси Махтесян в медцентре Арташат - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239-ով և դարձել 245264: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 մարդ (-220), կատարվել է 1577162 թեստավորում (4307), առողջացել են վարակվածներից 229559-ը (+446): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4924 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել, այն 1162 է։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Медсестры ухаживают за пациентом в реанимации медцентра Арташат - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Կորոնավիրուսով վարակվածներին հատկացված մահճակալների 87%–ը զբաղված է. փոխնախարար
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։
Ինչո՞ւ սրտի հիվանդություն ունեցողները պետք է անպայման պատվաստվեն COVID-ի դեմ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала