https://armeniasputnik.am/20210906/kxmk-n-sertoren-hamagortsakcum-e-xarabaxum-gtnvox-khaxaxapahneri-het-28907401.html
ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է Ղարաբաղում գտնվող խաղաղապահների հետ. Ասլանով
ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է Ղարաբաղում գտնվող խաղաղապահների հետ. Ասլանով
Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի հիմնական ուղղությունն այս պահին զինվորների աճյունների որոնումն է։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T18:10+0400
2021-09-06T18:10+0400
2021-09-06T18:16+0400
արցախ
կարմիր խաչ
խաղաղապահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/12/25384770_0:0:1600:901_1920x0_80_0_0_306923245858e6b9eb3cda0e19d889aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հումանիտար հարցերի շուրջ սերտորեն համագործակցում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների հետ: Ռուսաստանում, Բելառուսում և Մոլդովայում ԿԽՄԿ պատվիրակության տարածաշրջանային ղեկավար Իխտիար Ասլանովն այդ մասին ասել է ՏԱՍՍ-ին:«Ռուսական խաղաղապահ ուժերի՝ տարածաշրջան ժամանելու պահից մենք աշխատում ենք նրանց հետ, և մեր համագործակցությունը շատ սերտ է։ Իմ գործընկերները շատ հաճախ են հանդիպում նաև խաղաղապահ ուժերի հրամանատարության, զինվորների ու սպաների հետ», – ասել է նա։Ասլանովի խոսքով՝ այս պահին աշխատանքի հիմնական ուղղությունը զոհված զինվորների աճյունների որոնումն է, որոնք հետո հանձնում են ընտանիքներին:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://armeniasputnik.am/20210906/artsax-xaxaxapah-28900620.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0b/12/25384770_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d435627fe5bf82564066a993212feff8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, կարմիր խաչ, խաղաղապահ
արցախ, կարմիր խաչ, խաղաղապահ
ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է Ղարաբաղում գտնվող խաղաղապահների հետ. Ասլանով
18:10 06.09.2021 (Թարմացված է: 18:16 06.09.2021) Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի հիմնական ուղղությունն այս պահին զինվորների աճյունների որոնումն է։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հումանիտար հարցերի շուրջ սերտորեն համագործակցում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների հետ: Ռուսաստանում, Բելառուսում և Մոլդովայում ԿԽՄԿ պատվիրակության տարածաշրջանային ղեկավար Իխտիար Ասլանովն այդ մասին ասել է
ՏԱՍՍ-ին:
«Ռուսական խաղաղապահ ուժերի՝ տարածաշրջան ժամանելու պահից մենք աշխատում ենք նրանց հետ, և մեր համագործակցությունը շատ սերտ է։ Իմ գործընկերները շատ հաճախ են հանդիպում նաև խաղաղապահ ուժերի հրամանատարության, զինվորների ու սպաների հետ», – ասել է նա։
Ասլանովի խոսքով՝ այս պահին աշխատանքի հիմնական ուղղությունը զոհված զինվորների աճյունների որոնումն է, որոնք հետո հանձնում են ընտանիքներին:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: