Թալիբները վերահսկողության տակ են վերցրել աֆղանական Փանջշեր նահանգը. Մուջահիդ

© AFP 2023 / ASGHAR ACHAKZAIЛюди размахивают флагами талибов в городе Чаман на афгано-пакистанской границе (14 июля 2021). Пакистан
Люди размахивают флагами талибов в городе Чаман на афгано-пакистанской границе (14 июля 2021). Пакистан - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թալիբների խոսքով` ապստամբներ մարտերում պարտություն են կրել, որոշներն էլ` փախուստի դիմել։ Մուջահիդը խոստացել է, որ Փանջշերի բնակիչներին իրենք չեն ճնշելու։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Աֆղանական Փանջշեր նահանգը ամբողջությամբ անցավ թալիբների վերահսկողության տակ։ Այս մասին Twitter–ում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլահ Մուջահիդը։
«Թալիբանի» գրոհայինները - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Աֆղանստանում Փանջշերի համար պայքարը շարունակվում է․ մոտ 1000 թալիբ է ոչնչացվել
«Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելուն ուղղված վերջին ջանքերը նույնպես արդյունք տվեցին, և Փանջշեր նահանգը լիարժեք անցավ Իսլամական էմիրության վերահսկողության տակ»,  – ասվում է Մուջահիդի հրապարակման մեջ։
Նա հավելել է, որ որոշ ապստամբներ մարտերում պարտություն են կրել, մյուսները` փախուստի դիմել։ Թալիբները Փանջշերի բնակիչներին վստահեցրել են, որ իրենց չեն ճնշելու։
Օգոստոսի սկզբին «Թալիբանը»* ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին զանգվածային հարձակում սկսեց Աֆղանստանի կառավարական ուժերի վրա։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան Քաբուլ և վերահսկողության տակ առան նախագահական պալատը։
*«Թալիբանը» Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։
Բրիտանացի հատուկջոկատայինները Աֆղանստանից փախել են կանացի հագուստով
Լրահոս
0