Արմեն Գևորգյանի պաշտպանը հրաժարվեց աշխատանքից ու դուրս եկավ դատարանից

© Sputnik / Aram NersesyanБывший вице-премьер Армен Геворкян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн
Бывший вице-премьер Армен Геворкян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էրիկ Ալեքսանյանը ցանկանում էր հանդես գալ հայտարարությամբ և բացատրել նախորդ նիստին կատարած իր քայլը, բայց Դանիբեկյանն առարկեց:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտպանում Գևորգյանի շահերը դատարանում: Էրիկ Ալեքսանյանն այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո:
Хачатур Сукиасян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Արմեն Գևորգյանի պաշտպանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին
Այսօր դատարանը պետք է լսեր մեղադրական եզրակացության վերջին մասը: Բայց մինչ դրան անցնելը Դանիբեկյանը նկատողություն արեց Ալեքսանյանին օգոստոսի 24 -ի նիստում առանց դատարանի որոշման նիստերի դահլիճը լքելու համար:
Այսօրվա հերթական նիստին փաստաբանը ցանկանում էր հանդես գալ հայտարարությամբ և բացատրել իր քայլը, բայց Դանիբեկյանը առարկեց ՝ համաձայնելով դատախազի այն փաստարկների հետ, որ մեղադրյալի պաշտպանությունը փորձում է անվերջ ձգձգել նիստերը:
Դրանից հետո Ալեքսանյանը դատավորին մեղադրեց կողմնակալության մեջ և լքեց նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ այդ դեպքում այսօրվանից կդադարի պաշտպանել Գևորգյանի շահերը:
«Մտածում է` անփոխարինելի է». Արմեն Գևորգյանի պաշտպանը ինքնաբացարկ կներկայացնի Դանիբեկյանին
Հիշեցնենք` սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։
«Դատախազությունը դեռևս ներողություն չի խնդրել ինձնից». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում
Լրահոս
0