00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այթիշնիկների» բանակ. Հայաստանում ռազմական ծրագրավորողների դասընթացը կարող է վերսկսվել

© Sputnik / Asatur YesayantsВ столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван
В столице стартовала выставка DigiTech (5 октября 2018). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Արցախյան պատերազմի ժամանակ գործարկված հայկական անօդաչուների կառավարման ծրագրի վրա մի քանի տասնյակ ինժեներներ ու մշակողներ էին աշխատում։ Ի՞նչ եղավ հետո։
Պատերազմի օրերին ռազմաճակատ մեկնեցին նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները։ Նրանցից մեկը ինժեներ, ՏՏ հեղինակավոր ընկերություններից մեկի համակարգչային ծրագրերի մշակող 30-ամյա Արման Գրիգորյանն էր։ Պատերազմի առաջին իսկ օրը կազմակերպությունն իր աշխատակիցների հետ տեսակոնֆերանս անցկացրեց (կիրակի էր` սեպտեմբերի 27-ը)` ընդգծելով, որ ռազմաճակատ մեկնելու դեպքում նրանք կպահպանեն իրենց տեղն ու աշխատավարձը։
Минобороны показало обломки и захваченные азербайджанские беспилотники (21 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Հայաստանում շուտով կփորձարկեն ԱԹՍ-ների առաջին ուսումնական զինափորձարանը․ մանրամասներ
Գրիգորյանը ծանուցագիր ստացավ հենց հաջորդ օրը։ Սեպտեմբերի 29-ին նա այլ պահեստազորայինների հետ արդեն Ջրականի (Ջաբրայիլ) ճանապարհին էր։ Մինչև հոկտեմբերի 13-ը կռվում էին Արցախի հարավում։ Հետո նահանջեցին մինչև Սանասար (Կուբալթու)։ Հոկտեմբերի վերջին հակառակորդին հաջողվեց ճեղքել ճակատը, զինվորները նահանջեցին մինչև Սյունիքի մարզ։ Նրանց 3 օր արձակուրդ տվեցին, և նրանք մեկնեցին Երևան։
Մայրաքաղաք վերադառնալուց հետո Արմանը գործընկերներից իմացավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ռազմական ծրագրավորողների կուրս են բացել։
«ՏՏ ոլորտի մասնագետները պետք է սովորեին հայկական անօդաչուներ կառավարել, – պատմում է Արմանը։ – Ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրի, երկու փուլ անցա, սպասում էի երրորդին` դրոնների հետ պրակտիկային, որն անցկացվում էր մայրաքաղաքից հեռու։ Մինչ սպասում էի պատասխանին, վրա հասավ նոյեմբերի 10-ը, պատերազմն ավարտվեց, և ծրագիրը կասեցվեց։ Այդ օրվանից հետո նախարարությունից որևէ մեկն ինձ հետ կապ չի հաստատել», – ասում է Արմանը։
Նրա գործընկեր Մհերն էլ, որը ծրագրավորողների առաջին հոսքում է եղել և մասնակցել է անօդաչուների գործնական պարապմունքներին, պատմում է, որ ռազմական ծրագրավորողի կողմից կիրառվող տեխնոլոգիաները տարբերվում են նրանցից, որոնց սովոր են ՏՏ ոլորտի գրասենյակային մասնագետները։ Անօդաչուները նոր էին, շատ բաների մասին էլ խոսելն արգելված է։
«Մեր գործն ավելի շատ ոչ թե ծրագրավորողի աշխատանքի էր նման, այլ հետախույզի»,– ասում է նա։
Российские миротворцы впервые отработали тактику действий «кочующего» миномета в горах Нагорного Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Ռուս խաղաղապահներն Արցախում վարժանք են իրականացրել ԱԹՍ-ի հավանական հարձակման դեպքի համար
Հայաստանում ինչպես քաղաքացիական, այնպես էլ հատուկ նշանակության անօդաչուներ արտադրող մի քանի ընկերություն կա։ Օգոստոսի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը լրագրողներին ասել էր, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է մեծ պատվերներ փոխանցել ԱԹՍ–ների տեղական արտադրողներին։
«Պետք է հասնել նրան, որ հայկական ռազմական տեխնիկան փոխարինի արտասահմանյանին։ Ի պատիվ այդ կազմակերպությունների պետք է ասել, որ իրենք անձամբ են սերիական արտադրություն կարգավորել իրենց մոտ և փորձարարական ստենդներ տեղադրել։ Ամենակարևորը պաշտպանության համար անհրաժեշտ բնութագրերի համապատասխանությունն է։ Այդ դեպքում մենք մի քանի տարվա պատվերներ կտանք», – նշել էր նախարարը։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց անօդաչուներ ստեղծող ընկերություններից մեկի տնօրենը, իր աշխատակիցները ներգրավված էին ռազմական ծրագրավորողների նախապատրաստման դասընթացներին։
««Այթիշնիկների» նախապատրաստումը, բնականաբար, ավելի արդյունավետ էր մեր մասնակցությամբ։ Եթե ծրագիրը վերսկսվի, մենք ուրախությամբ կրկին կառաջարկենք մեր ծառայությունները», – ասաց նա։
Sputnik Արմենիային հուսադրող պատասխան տվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից` օպերատորների նախապատրաստման դասընթացները կարող են վերսկսվել։
Турецкий беспилотник Bayraktar TB2 - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
«Դա հեշտ թիրախ է». ռուս կոնստրուկտորը՝ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցելիության մասին
«Այժմ քննարկումներ են ընթանում այդ թեմայի շուրջ։ Եթե ծրագիրը հաստատվի, դրան կմիանան և՛ ՏՏ ոլորտի ինժեներները, և՛ ռազմատեխնիկայի տեղական արտադրողները», – հայտնեցին նախարարությունից։
Ինչ վերաբերում է Արման Գրիգորյանին և նրա որոշ գործընկերներին, պատերազմի ավարտից և ծրագրի դադարեցումից հետո նրանց Սյունիք և Գեղարքունիք կանչեցին` պաշտպանելու Ադրբեջանի հետ նոր սահմանները։ Մինչև դեկտեմբերի 10-ը Արմանը զենքը ձեռքին Սյունիքում էր, իսկ զորացրումից հետո վերադարձավ իր մասնավոր ընկերություն` համակարգչային ծրագրեր մշակելու, ինչով էլ զբաղվում է մինչ օրս։
Այն հարցին, թե իր հմտությունները արդյունավետ եղա՞ն արցախյան պատերազմի ժամանակ, ժպտում է. ինչ–որ կերպ օգտակար է եղել հայրենիքին։ Բայց ակնհայտ է, որ Արմանի պես հայրենասեր տղաների առջև պետությունն այլ` նրանց մասնագիտության հետ անմիջական կապ ունեցող խնդիրներ պետք է դնի։
Լրահոս
0