00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չպետք է թույլ տանք». Արևմուտքը փորձել է խաբել Ռուսաստանին ու Չինաստանին

© AP Photo / Jalaluddin SekandarБронетранспортеры ополченцев в Панджшерской долине, Афганистан
Бронетранспортеры ополченцев в Панджшерской долине, Афганистан  - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Աֆղանստանը շարունակում է անակնկալներ մատուցել։  Ոչ, խոսքը թալիբների կողմից Փանջշերի արագ գրավման մասին չէ (արտաքին ուժերը փորձում էին այն նոր իշխանության դիմադրության կենտրոն դարձնել)։ Աֆղանական թեման Արևմուտքի կողմից օգտագործվում է Ռուսաստանի ու Չինաստանի հետ խաղերի համար, ընդ որում՝ պարզունակ ու անտակտ ձևով։
Повседневная жизнь в Афганистане - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Աֆղանստանի ազգային դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը թալիբների դեմ պայքարի կոչ է արել
Հանկարծակի պարզվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, նշանակված է «Մեծ յոթնյակի» հանդիպումը՝ Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Այն տեղի կունենա արտաքին գործերի նախարարների մակարդակով, առցանց ձևաչափով, կազմակերպիչը ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կլինի:
Թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա։ Ամերիկամետ ռեժիմի անկումից ու արևմտյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանն իսկապես ամբողջ աշխարհի համար դարձել է թիվ մեկ թեման, և այն գլխավոր արևմտյան ակումբի ձևաչափով քննարկելու ցանկությունը միանգամայն տրամաբանական է: Բացի այդ, երկու շաբաթ առաջ «Մեծ յոթնյակը» նույնիսկ բարձր մակարդակի արտակարգ գագաթնաժողով է անցկացրել (նույնպես առցանց ձևաչափով), այն հատուկ նվիրված էր այդ երկրին: Թող էլի քննարկեն, հատկապես որ Արևմուտքն էլ գրեթե ազդեցություն չունի իրավիճակի վրա։
Սակայն բանն այն է, որ այս անգամ Արևմուտքն ուզում է խոսել նրանց հետ, ով այդ ազդեցությունն ունի։ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտնել է, որ ավելի քան քսան երկրների դիվանագետներ հավաքվելու են խորհրդատվությունների համար։
Բրիտանացի հատուկջոկատայինները Աֆղանստանից փախել են կանացի հագուստով
«Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկելու համար «Մեծ յոթնյակը» բանակցություններ կվարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Դրանց պետք է ներկա լինեն նաև Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների ներկայացուցիչներ»։
Մոտեգին ընդգծել է նման հանդիպմանը Ռուսաստանից ու ՉԺՀ-ից պատվիրակությունների մասնակցելու կարևորությունը, քանի որ նրանք «որոշակի ազդեցություն ունեն Աֆղանստանի վրա»:
Սակայն դա լրիվ նորույթ է համաշխարհային դիվանագիտության մեջ՝ հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության մասին առանց նրանց իմացության։
Բանն այն է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Պեկինը չեն պատրաստվում մասնակցել արևմտյան ակումբի, այսինքն՝ «Մեծ յոթնյակի» նիստին, քանի որ դա օտար ակումբ է։
Дым от взрыва возле аэропорта в Кабуле, Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Աֆղանստանում «տոնական» կրակոցների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
«Մեծ ութնյակի» ձևաչափը Ռուսաստանի մասնակցությամբ մահացել է 2014-ին (պաշտոնապես Արևմուտքի կողմից այն դադարեցվել է Ղրիմից հետո), իսկ Չինաստանը երբեք չի մտել այդ «ընտրյալների ակումբ»։ Ռուսաստանի վերադարձի մասին (ինչի մասին պարբերաբար խոսում էին եվրոպացի որոշ առաջնորդներ, ինչպես նաև Դոնալդ Թրամփը) խոսք անգամ լինել չի կարող.այդ մասին բազմիցս խոսել են և՛ Պուտինը, և՛ Լավրովը։
Ուստի միանգամայն բնական է, որ հիմա էլ Մոսկվայում, մեղմ ասած, զարմանքով արձագանքեցին։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը ասել է․
«Գործընկերները ոչ համակարգային մոտեցում են ցուցաբերում։ Մենք երկու օր առաջ Բեռլինից ու Փարիզից ազդանշաններ էինք ստանում ինչ-որ հանդիպման վերաբերյալ, բայց «Յոթնյակի» մասին խոսք չկար։ Այնուհետև հաջորդեց Տոկիոյի հայտարարությունը՝ արդեն «Յոթնյակի» համատեքստում։ Այս ամենը տեղի է ունենում «Յոթնյակի»՝ Ռուսաստանի վերաբերյալ տարատեսակ հայտարարությունների  (մե՛կ չմասնակցության, մե՛կ մասնակցության մասին) ֆոնին.. Այս իրավիճակը ցույց է տալիս գործընկերների մոտ այն հստակ հասկացողության բացակայությունը, թե ինչ են նրանք ուզում իրենցից և շրջապատի աշխարհից»։
Սերգեյ Լավրովն ասաց` որն է Աֆղանստանի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումն այս պահին
Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը չի ուզում Արևմուտքի հետ քննարկել Աֆղանստանի հարցը, հարցն այն է՝ ինչ ձևաչափով դա անել։ Ռուսաստանին կտրականապես չի գոհացնում արևմտյան ակումբ խորհրդակցեության գնալու հրավերը։ Մոսկվային ու Պեկինին ուրիշի ակումբներում խորհրդակցելու հրավիրելը ոչ միայն անօգուտ է, այլև վիրավորական։
Հենց այդ պատճառով էլ հանդիպումը փորձել են ինչ-որ այլ բանով քողարկել, այսինքն՝ Բեռլինից ու Փարիզից Մոսկվային տեղեկացրել են Աֆղանստանի հարցով բազմակողմ խորհրդակցությունների նախապատրաստման մասին։ Եվ նախնական համաձայնություն են ստացել, որից հետո արդեն հանդիպման իրական ձևաչափի մասին բացահայտորեն խոսել է ճապոնացի նախարարը։
Այսպիսով, ի՞նչ է, հիմա ոչինչ չի լինի՞։ Իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա։ Առաջին՝ «Մեծ յոթնյակը» հավաքվում է առանց Ռուսաստանի և Չինաստանի, բայց այլ երկրների մասնակցությամբ։ Դրանց թվում հավանաբար կան և՛ Պակիստանը, և՛ Թուրքիան, և՛ Սաուդյան Արաբիան, և՛ Կատարը, և՛ Հնդկաստանը։ Այդ դեպքում ի՞նչ ուղղությամբ կընթանա աֆղանական թեմայի քննարկումը։
Толпы людей показывают свои документы военнослужащим США у аэропорта (26 августа 2021). Кабул - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Ամերիկյան վերջին ինքնաթիռը լքեց Աֆղանստանը. տեսանյութ
Գուցե այն, ինչի մասին խոսել է Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպումից հետո։ Նա այն ժամանակ ասել էր, որ «ԵՄ-ն չպետք է Ռուսաստանին ու Չինաստանին թույլ տա վերահսկողություն սահմանել Աֆղանստանում տիրող իրավիճակի նկատմամբ ու Քաբուլի հովանավորը դառնալ»։ Ճիշտ է, Բորելը նաև խոստովանել էր, որ Եվրոպան պետք է «ակտիվորեն համագործակցի առանցքային միջազգային գործընկերների հետ, որոնք ազդեցություն ունեն Աֆղանստանի վրա։ Թուրքիան, Չինաստանը, Ռուսաստանը նոր հնարավորություններ են ստացել Աֆղանստանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու համար։ Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը նույնպես զգալի ազդեցություն ունեն տարածաշրջանում»։
Սակայն քննարկելով աֆղանական գործերն առանց Ռուսաստանի և Չինաստանի, բայց ազդեցիկ մահմեդական երկրների և Հնդկաստանի ներգրավմամբ՝ «Մեծ յոթնյակն» ամեն դեպքում Մոսկվային և Պեկինին իր դեմ է տրամադրում։ Քանի որ Ռուսաստանին ու Չինաստանին շատ դժվար կլինի համոզել, որ խորհրդակցությունների գլխավոր թեման չի եղել այն տարբերակների քննարկումը, թե ինչպես ավելի լավ հակազդել Աֆղանստանի վրա նրանց ազդեցությանը: Մոսկվայի և Պեկինի զսպման քաղաքականության հերթական դրսևորում է։ Ընդ որում, նրանց կողմից, ովքեր քսան տարի օկուպացրել են Աֆղանստանը և ստեղծել ներկայիս ճգնաժամը։
ԱՄՆ-ն ամփոփում է մեծ պատերազմների արդյունքները. միլիոնավոր սպանվածներ, թալանված տրիլիոններ
Ուստի Աֆղանստանի վերաբերյալ բոլոր հանգուցային ուժերի գլոբալ խորհրդատվությունների անցկացման միակ կառուցողական տարբերակը «Մեծ յոթնյակն» ու հյուրերը» ձևաչափից հրաժարվելն է: Կարելի է կոնսուլտացիաներ կազմակերպել «Մեծ քսանյակի» ձևաչափով, առավել ևս հենց դա է առաջարկում Իտալիայի ներկայիս նախագահը։ Վարչապետ Մարիո Դրագին արդեն բանակցություններ է վարում համաշխարհային մայրաքաղաքների հետ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ առցանց հանդիպումը կհաջողվի նշանակել արդեն այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա վերջում: Սակայն արդյունքում պարզ է դարձել, որ այն հնարավոր է միայն սեպտեմբերի 27-ից հետո, երբ կավարտվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը, որտեղ ելույթ կունենան աշխարհի բազմաթիվ առաջնորդներ:
Ռուսաստանը բազմիցս ասել է, որ հենց «Մեծ քսանյակն» է միջազգային գլխավոր ձևաչափը։ Իսկ աֆղանական թեման լավ առիթ է հզորացնելու այդ ամենամյա ակումբը, որն ի սկզբանե ստեղծվել է համաշխարհային տնտեսության խնդիրների քննարկման համար։ Ընդ որում, հնարավոր է, որ պետք է շտապել արտահերթ միջոցառում անցկացնել, չէ որ պլանային հանդիպումը Հռոմում պետք է անցկացվի հոկտեմբերի վերջին։
Здание МИД Исламской Республики Иран - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Իրանի ԱԳՆ–ն դատապարտում է թալիբների կողմից Փանջշեր նահանգի գրավումը
Ճիշտ է, մինչև հիմա պարզ չէ՝ ինչ ձևաչափով այն կանցնի՝ առկա՞, թե՞ հեռակա։ Հաշվի առնելով, որ համաշխարհային առաջնորդներն արդեն երկու տարի չեն հանդիպել, բոլորը ուզում են միասին հավաքվել, բայց Եվրոպայում համաճարակի նոր ալիքի դեպքում ստիպված կլինեն նորից հաղորդակցվել տեսակապով:
Կա համաշխարհային ծավալի, ավելի ճիշտ՝ Արևմուտքի և Արևելքի միջև խորհրդատվություններ անցկացնելու ևս մեկ տարբերակ։ Այստեղ նույնիսկ «Մեծ յոթնյակը» կարելի է օգտագործել, եթե հանդիպում կազմակերպվի «Յոթնյակի» ու Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստի ձևաչափով։ Այո, Շանհայի համագործակցության կազմակերպությունը միավորում է բոլոր նրանց, ում համար աֆղանական հարցն իսկապես ազգային անվտանգության հարց է՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Կենտրոնական Ասիայի երկրները և Հնդկաստանը։ Իրանն էլ  շուտով դիտորդից կդառնա ՇՀԿ մշտական անդամ։
Ըստ էության, ամբողջ տարածաշրջանից միայն Աֆղանստանն է որպես դիտորդ մնում, ու միայն այն պատճառով, որ ամերիկյան օկուպացիայի ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանը չէին ուզում Քաբուլի իշխանությանը տեսնել մի կազմակերպության կազմում, որի գլխավոր նպատակը հենց ասիական պետությունների ուժերով Ասիայում խաղաղության պահպանումն է: Ի դեպ, ՇՀԿ առաջիկա գագաթնաժողովը, ընդ որում՝ առկա ձևաչափով, տեղի կունենա տասն օրից Դուշանբեում։
Ինչպիսի ազդակներ պետք է հղի պաշտոնական Երևանը Աֆղանստանին. փորձագետի կարծիքը
Այնպես որ, Արևմուտքն ու Արևելքը բանակցությունների ու խորհրդակցությունների համար շատ հնարավորություններ ունեն, ու ոչ միայն աֆղանական խնդրի շուրջ։ Գլխավորն այն է, որ դրանք նախապատրաստելիս Արևմուտքը չհավակնի տանտիրոջ կարգավիճակին։ Քանի որ միակողմանի խաղը վաղուց ավարտվել է, ու արարողակարգային ձևականությունները պետք է արտացոլեն աշխարհի հիմնական խաղացողների իրական կարգավիճակը, ոչ թե իրենց սեփական պատկերացումը իրենց վեհության մասին:
Լրահոս
0