Դատախազությունը հրաժարվեց «Մարտի 1»-ի գործով դատապարտյալին առաջադրված մեղադրանքից

© Photo : Facebook / Gor AbrahamyanСоветник генерального прокурора Армении Гор Абрамян
Советник генерального прокурора Армении Гор Абрамян - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բարեղամյանը 2008թ․–ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետն էր։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «Մարտի 1»-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Левон Кочарян на проспекте Баграмяна перед началом митинга оппозиции (26 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Ծիծաղելի է Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. Լևոն Քոչարյան
Նշենք, որ Արամ Բարեղամյանը 2008 թ․ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետն էր։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մաս) և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար (ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մաս)։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ ուժի մեջ էր թողել այդ որոշումը:
Հետագայում՝ 2019թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:
«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել
2020թ. մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը, և քրեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
«Եվ ահա 2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար»,- տեղեկացնում է Աբրահամյանը։
Այս գործընթացների արդյունքում Արամ Բարեղամյանի նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ:
«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала