«Հայփոստի» անունից փորձում են բանկային տվյալներ կորզել

© Sputnik / Aram NersesyanОдин из филиалов Айпост
Один из филиалов Айпост - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անհայտ անձինք փորձում են քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել, ինչի վերաբերյալ ընկերությունն ահազանգեր է ստացել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ «ՀայՓոստի» անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում: Ընկերությունն այս մասին ահազանգեր է ստացել։ Facebook-ի պաշտոնական էջում «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը զգուշացնում է՝ անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
Пробка в Аргаванде из-за акции протеста водителей общественного транспорта (14 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Համարանիշների գողությունները կդառնան անիմաստ. կառավարությունը վերացնում է նոր հանցատեսակը
««ՀայՓոստը» տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հորդորում է նաև ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալ բացառապես պաշտոնական աղբյուրներից։
Համարանիշներ գողացած ու մեքենայատերերից փող շորթած անձը կալանավորվել է. տեսանյութ
Լրահոս
0