«Մերսեդեսը» բախվել է բեռնատար գնացքին. ՀԿԵ-ն հորդորում է չխախտել երթևեկության կանոնները

© Photo : ЮКЖДДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор
ДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор  - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սա սեպտեմբերին գրանցված արդեն երկրորդ վթարն է երկաթուղային գծանցումներում և 13-րդը՝ տարեսկզբից:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. 2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել բեռնատար գնացքին: Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
© Photo : ЮКЖДДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор
ДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
ДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор
«Մերսեդեսը» բախվել է բեռնատար գնացքին
Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ 
«Սա սեպտեմբերին գրանցված արդեն երկրորդ վթարն է երկաթուղային գծանցումներում և 13-րդը՝ տարեսկզբից: Բոլոր վթարները տեղի են ունեցել վարորդների կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառով: Հարկ է նշել, որ այս տարի ՃՏՊ-ների աճը նկատվում է ոչ միայն չարտոնված, այլև օրինական անցումներում:
Մասիս-Էջմիածին հատվածում գնացքն ավտոմեքենայի է բախվել, բեռնատարի վարորդը փախել է
Ավելին, աճում է ցերեկը տեղի ունեցող վթարների թիվը:
«Հարավկովկասյան երկաթուղին» ամեն տարի էական միջոցներ է ներդնում երկաթուղային գծանցումներում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, կանխարգելիչ աշխատանք է իրականացնում բնակչության շրջանում և երթևեկության անվտանգության կանխարգելման գործում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Սակայն, ինչպես վթարների վիճակագրությունն է վկայում, իրավիճակը չի բարելավվում:
© Photo : ЮКЖДДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор
ДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор  - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
ДТП в результате столкновения автомобиля Mercedes с поездом на трассе Спитак - Ванадзор
«Մերսեդեսը» բախվել է բեռնատար գնացքին
Ներկայումս վթարների մակարդակը ոչ միայն վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար, հանգեցնում երթևեկության ժամանակացույցի խափանումների, այլև վտանգում է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը երկաթուղու առանձին հատվածներում», - նշել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի տեղակալ, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը:
ՀԿԵ-ն կրկին անգամ վարորդներին հորդորում է չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ Ճանապարհային ոստիկանությանը կոչ է անում երթևեկության կանոնները դիտավորյալ խախտող վարորդների նկատմամբ կիրառել ամենախիստ միջոցները: 
Լրահոս
0