Ռուսաստանից տոպրակներ են ներմուծել Հայաստան և փորձել են լվացքի կեղծ փոշի արտադրել. ՊԵԿ

Բաժանորդագրվեք
ՌԴ–ում հայտնի ապրանքանիշներից մեկի տոպրակներով փորձել են լվացքի փոշի արտադրել ու վաճառել Հայաստանի տարածքում։
Պետեկամուտների կոմիտեն կեղծարարության հերթական դեպքն է բացահայտել. փորձել են Հայաստանում լվացքի կեղծ փոշի վաճառել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Բացահայտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության դեպք - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Ֆրանսիայի քաղաքացին փորձել է Նիցցայից Երևան 221 գրամ կոկաին բերել. տեսանյութ
Ըստ հաղորդագրության` հայտնի է դարձել, որ անհատ ձեռնարկատեր Ա. Կ.-ն Ռուսաստանից նախօրոք պլանավորել է ներմուծել լվացքի փոշու դատարկ պոլիէթիլենային տոպրակների խոշոր խմբաքանակ։ Դրանցով պետք է փաթեթավորվեին անհայտ ծագմամբ լվացքի փոշիներ և վերավաճառվեին Հայաստանի տարածքում:
ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո ներմուծված ապրանքները մաքսային հսկողության տարածքից տեղափոխվել են Երևանում գործող տոնավաճառներից մեկի տարածք: Այդտեղից էլ մատակարարվել են Երևանի հասցեներից մեկով, որտեղ էլ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել ոմն Շ. Ա.- ն:
Պարզվել է, որ նշված հասցեում կազմակերպվում էր լվացքի փոշու արտադրություն: Իսկ Ռուսաստանից ներմուծված հայտնի ապրանքանիշի լվացքի փոշու 30 100 հատ 9 կգ-անոց պոլիէթիլենային պարկերով պլանավորվել էր փաթեթավորել և վաճառել լվացքի կեղծ փոշի (շուրջ 270 տոննա)։
Առգրավվել է տոպրակների խմբաքանակը, ինչպես նաև ևս 2 հայտնի այլ ապրանքանիշների տոպրակներով արդեն իսկ փաթեթավորված լվացքի կեղծ փոշիներ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 212 հոդվածով (սպառողներին խաբելը) նախատեսված հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала