00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

© Photo : official site of the Investigative Committee of RAСледователи на месте убийства
Следователи на месте убийства - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Ոստիկանների տեղեկություններով՝ առաջին անգամը չէր, որ երիտասարդները խնջույք էին կազմակերպել. բերման ենթարկվածն էլ տուժածի ազգականն է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի Սարի թաղում երիտասարդների կերուխումը վերածվել է վիճաբանության ու դանակահարությամբ ավարտվել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է Սարի թաղի 11-րդ փողոցի տներից մեկում դանակահարության մասին:
Оружие на месте на улице Бюзанда, где произошла стрельба - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Կոտայքի մարզում 21–ամյա երիտասարդին դանակահարել են, ապա կրակել նրա վրա
Մինչ օպերատիվ խումբը շտապել է դեպքի վայր, բուժկենտրոնից է ահազանգ ստացվել։ Հաղորդվել է, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել վերոհիշյալ տան 20-ամյա բնակիչը: Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքը ծանր էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
«Էրեբունու քրեական հետախույզները դեպքից ժամեր անց Նոր Խարբերդի 1-ին փողոցից բերման ենթարկեցին Սարի թաղում բնակվող մի երիտասարդի, որը տուժածի ազգականն է: Ըստ նախնական տվյալների` առաջին անգամ չէր, որ երիտասարդները կերուխում էին կազմակերպել, որոնցից հերթականն էլ ավարտվել էր վիճաբանությամբ ու դանակահարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դանակահարություն երևանյան ռեստորանի հետնաբակում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին։ Այստեղ նա խոստովանել է արարքն ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքները պարզվում են։
Լրահոս
0