Եթե կառավարությունը չհրաժարվի իր մտադրությունից, կոշտ կարձագանքենք. Նազարյանը` Փաշինյանին

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
44–օրյա պատերազմում որդի կորցրած պատգամավորին վրդովեցրել է կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի -Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև 44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է, Facebook-ում գրառում է արել կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն։
Здание Национального собрания Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
44–օրյա պատերազմը չհասավ իր նպատակին. ՀՀ նախագահը և վարչապետը շնորհավորել են Արցախի տոնը
Նշենք, որ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։
«Պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը և հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։ Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»,–գրել է Նազարյանը։
Հավելենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի համար իրենց կյանքը զոհված նահատակների հիշատակին։
Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս. Գեղամ Նազարյանը պատմել է իր առողջական վիճակի մասին
Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 20-ը և 21–ը ոչ աշխատանքային օրեր կլինեն։ Սեպտեմբերի 20-ի փոխարեն քաղաքացիները կաշխատեն սեպտեմբերի 25-ին։
Լրահոս
0