Բանջարեղենը թանկացել է ավելի քան 66 տոկոսով. ո՞ր մթերքների գինն է փոխվել վերջին տարում

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում սննդամթերքի գներն աճել են: Սրա համար մասամբ «մեղավոր է» համաշխարհային շուկան, մասամբ` բավականին չոր եղանակը: Մանրամասները՝ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում:
Հայաստանում սննդամթերքի գները վերջին ամսվա ընթացքում միջինում աճել են 0.6% -ով: Սա դեռ մեծ բան չի թվում, բայց մեկ տարվա գնային տարբերությունը՝ 8,8%, մտածելու տեղիք է տալիս։
2020 թվականի օգոստոսի համեմատ այս օգոստոսին բանջարեղենի գները բարձրացել են 66.4%-ով, շաքարավազինըը` 36.2%-ից ավելի, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ թանկացել են 12.2%-ով: Միայն մրգի գներն են նվազել վերջին տարում,՝ մոտ 9%-ով:
Շաքարավազի և կարագի գներն աճել են` անկախ հայաստանյան իրողությունից։ Շաքարավազի գները աճել են Բրազիլիայում վատ բերքի պատճառով, բուսական յուղը թանկացել է միջազգային շուկայում բերքի նվազման վախի հետևանքով, իսկ կարագը՝ Արևելյան Ասիայում պահանջարկի ավելացման պատճառով։
Զգալիորեն աճել են նաև մսի գները` շուրջ 10%–ով: Թեև տավարի մսի գները ժամանակավորապես մնում են համեմատաբար ցածր` նախորդ տարեվերջին Լեռնային Ղարաբաղից խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման շնորհիվ, սակայն գներն աճում են մսի այլ տեսակների՝ մասնավորապես հավի և խոզի համար։
Ինչով է պայմանավորված սննդամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը
Հայաստանում բանջարեղենի և կաթնամթերքի գները բարձրացել են տեղի չոր եղանակի պատճառով, որն ազդել է ինչպես բերքի, այնպես էլ արոտավայրերում խոտի քանակի վրա: Ձվի գներն էլ բարձրացել են վերարտադրողական հավերի առաքման հետ կապված խնդիրների պատճառով. հավերի միայն մի փոքր մասն է բուծվում Հայաստանում:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն