00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գողացված միլիարդներով». Ալեքսեյ Նավալնու հիմնադրամը ամերիկյան կրկնօրինակ ունի

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցОглашение приговора Алексею Навальному
Оглашение приговора Алексею Навальному - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
RT–ն մանրամասներ է ներկայացնում` կապված ԱՄՆ–ում Ալեքսեյ Նավալնու` Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի* կրկնօրինակի բացման հետ։
Հայտնվել է Ալեքսեյ Նավալնու` Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի* Մասաչուսեթսում գրանցված Anti-Corruption Foundation, Inc. (ACF) ամերիկյան կլոնը։ Այն ղեկավարում է Նավալնու շտաբների** նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Աշուրկովը։ Կառավարիչներից է նաև «Պրոբիզնեսբանկի» նախկին համասեփականատեր Ալեքսանդր Ժելեզնյակը, որին Ռուսաստանում մեղադրում են բանկից 28 մլրդ ռուբլի հափշտակելու մեջ։
Акоп Аршакян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին
Այդ մասին RT–ին հայտնի է դարձել Մասաչուսեթս նահանգի իրավաբանական անձանց գրանցամատյանում հրապարակված փաստաթղթերից։ Փորձագետների կարծիքով` նոր հիմնադրամը Նավալնու համախոհներին անհրաժեշտ է Stripe վճարային համակարգի միջոցով դոնաթներ (նվիրատվություններ) ընդունելու և ամերիկյան կառավարական կազմակերպությունների կողմից դրամաշնորհներ ստանալու համար։
Anti-Corruption Foundation, Inc. ՀԿ–ն բոլորովին վերջերս է բացվել, 2021 թվականի հուլիսի 27-ին Մասաչուսեթսում, ինչի մասին վկայում է նահանգի իրավաբանական անձանց գրանցամատյանից (opencorporates.com) ստացված քաղվածքը։ Այդ տվյալների համաձայն` Լեոնիդ Վոլկովը, Վլադիմիր Աշուրկովն ու Ալեքսանդր Ժելեզնյակը հիմնադրամի տնօրեններ են հանդիսանում։ Ընդ որում Վոլկովը դարձել է ACF նախագահ, իսկ Աշուրկովը` փոխնախագահ և գանձապահ։
Հատկանշական է, որ երեքն էլ ռուսական իրավապահ մարմինների կողմից գտնվում են միջազգային հետախուզման մեջ։ Աշուրկովին փնտրում են 2014 թվականից` Նավալնու օգտին դոնաթներ հավաքելու ժամանակ 10 մլն ռուբլի յուրացնելու մեղադրանքով։ Վոլկովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել այս տարվա փետրվարին դեռահասներին ապօրինի հանրահավաքներում ներգրավելու մեղադրանքով։
Նավալնու «պրիչոսկան» խառնվում է` պատժամիջոց է կիրառվում. Զոհրաբյանն առաջարկեց դիմել ԵԽ–ին
«Պրոբիզնեսբանկի» համահիմնադիր Ժելեզնյակին ռուսաստանցի քննիչները որոնում են 2017 թվականից` «Պրոբիզնեսբանկից» և նրա հետ կապված «Լայֆ» ֆինանսական խմբից 28 մլրդ ռուբլի հափշտակելու մեղադրանքով։
Իրավաբան, Navalny Leaks նախագծի հեղինակ Իլյա Ռեմեսլոն կարծում է, որ Ժելեզնյակը փաստորեն վնաս է հասցրել Ռուսաստանի բյուջեին, քանի որ նրա հասցրած վնասները փոխհատուցում էր ներդրումների ապահովագրման պետական գործակալությունը։ Այսինքն Ժելեզնյակը, ըստ փորձագետի, անձամբ վառ օրինակ է նրանց, ում դեմ պայքարում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։
«Ինչ վերաբերում է Ժելեզնյակին։ Դա շատ զարմանալի դեպք է, երբ կոռուպցիայի դեմ պայքարողները Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարներից մեկն են դարձնում մի մարդու, որը ներգրավված է առանձնապես խոշոր չափերի գողության մեջ, – RT–ին ասել է Ռեմեսլոն։ – Ժելեզնյակը պետությունից գողացած տասնյակ միլիարդներով առանձնատուն է գնել, որում «հյուրընկալել է» Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։

Մանհեթեն` վկայագրով

Մասաչուսեթսի ACF–ն գրանցված է որպես «օտարերկրյա կորպորացիա»` այս տերմինով ԱՄՆ–ում նկարագրում են այն կազմակերպությունները, որոնք բիզնես են վարում նահանգում կամ իրավական համակարգում, որը տարբերվում է այն համակարգից, որտեղ նախապես գրանցվել են։ Մասաչուսեթսի հիմնադրամը նման կարգավիճակ է ստացել, քանի որ նյույորքյան համանուն հիմնադրամի մասնաճյուղ է հանդիսանում։
Алексей Навальный - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2021
Նավալնին մոտ 2,5 տարի պիտի գաղութում անցկացնի
«Արտերկրում գործունեություն ծավալելու և արտասահմանյան դոնաթներ յուրացնելու, ինչպես նաև ԱՄՆ այլ նահանգում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է օտարերկրյա կորպորացիա գրանցել, – պարզաբանել է Իլյա Ռեմեսլոն։ – Նավալնու աշխատակիցները սկզբում Նյու Յորքում ներքին իրավաբանական անձ են գրանցել, այնուհետև Մասաչուսեթսում նրա ստորաբաժանումը, որն արդեն օտարերկրյա կորպորացիա անվանումն է կրում»։
Նյու Յորքում ACF հիմնադրամն այդ անվանումը ստացել է 2021 թվականի մայիսի 19-ին։ Սակայն բուն կազմակերպությունը հայտնվել է դեռևս 2020 թվականի ապրիլին և այդ պահի դրությամբ կոչվում էր Rikolto, LTD։
Անվանման փոփոխումը տեղի է ունեցել մեկ ամիս այն բանից հետո, երբ ՌԴ դատախազությունը դատարան հայց էր ներկայացրել Նավալնու` Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու մասին։ Նահանգի իրավաբանական անձանց գրանցամատյանից վերցված քաղվածքի համաձայն` առնվազն հուլիսի 27-ից նյույորքյան ACF–ի նախագահն է Լեոնիդ Վոլկովը։
Միևնույն ժամանակ Բրուքլինում Rikolto–ի նախնական հասցեում գրանցված են տարբեր ուղղվածության տասնյակ ընկերություններ։
Եվրոպայի «ֆասթ ֆուդը»՝ Նավալնի անունով. ԵԽԽՎ նիստի օրակարգը զայրացրել է հայ պատգամավորին
«Ամենայն հավանականությամբ, փաստաթղթերում փոփոխությունները վկայում են, որ 2021 թվականի մայիսին նյույորքյան իրավաբանական անձը վերաձևակերպվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցների վրա։ Համոզված եմ, որ դա տեղի է ունեցել առանց ԱՄՆ մեկնելու, համացանցով` էլեկտրոնային սերտիֆիկատի և վկայագրի միջոցով, – RT–ին անունը չնշելու պայմանով պարզաբանել է օտարերկրյա ակտիվների որոնման գծով մասնագետը։ –Միացյալ Նահանգներում սա տարածված պրակտիկա է. իրավաբանական գրասենյակն իր անունով ընկերություն է բացում, որն այնուհետև վերավաճառում է։ Գնորդի համար այդպես ավելի հարմար է, քան զրոյից ձևակերպելու համար գումար ծախսելը»։
Հիմնվելով վերոնշյալի վրա, կարելի է ենթադրել, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ամերիկյան տարբերակի հիմնադիրները պարզապես ձեռք են բերել «պատրաստի» Rikolto–ն տեղի իրավաբաններից և վերագրանցել իրենց վրա։
Այդ ժամանակ էլ կազմակերպությունը փոխել է իրավաբանական հասցեն Բրուքլինից Մանհեթենի վրա։ Այժմ նյույորքյան գրասենյակը գտնվում է Ֆինանսական թաղամասում` Բրոդ–սթրիթ, 85 հասցեում։ Նույն փողոցում է գտնվում Նյու Յորքի ֆոնդային բորսան և J.P. Morgan բանկի նախկին գլխամասը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նոր գրասենյակից մինչև երկվորյակ աշտարակների փլուզման վայրում տեղադրված 9/11 հուշահամալիր ոտքով 10 րոպե է։
Ежегодная большая пресс-конференция президента РФ В. Путина - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Նավալնին, կորոնավիրուսն ու ոչ միայն. Պուտինը մի շարք հարցերի մասին է խոսել
Գրասենյակը, որտեղ տեղակայվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, 12-նիստանի 30-հարկանի շենք է։ Մինչև 2009 թվականն այստեղ գտնվել է Goldman Sachs գրասենյակը։ Այժմ շենքն օգտագործվում է որպես բիզնես կենտրոն։

Փախուստի դիմած բանկիրի հովանու ներքո

2021 թվականի հուլիսին` անվանափոխությունից երկու ամիս անց, Նյու Յորքի հիմնադրամը մասնաճյուղ բացեց Մասաչուսեթսում։ Գրանցման փաստը հաստատում է Մասաչուսեթսի իշխանությունների կողմից տրված օտարերկրյա կորպորացիայի սերտիֆիկատի կրկնօրինակը, որի տակ ստորագրել են նրա գրանցման գործակալ (պատասխանատու է ոչ ռեզիդենտ ընկերության և գրանցման իրավասության պետական ​​մարմինների հետ կապի համար) Ալեքսանդր Ժելեզնյակն ու նախագահ Լեոնիդ Վոլկովը։
Որպես կազմակերպության ստեղծման նպատակ փաստաթղթում նշված է «Մասնակցություն ԱՄՆ–ում, Ռուսաստանում, Եվրոպայում և աշխարհի այլ մասերում հակակոռուպցիոն և իրավապաշտպան նախագծերին»։
Նշված է նաև կորպորացիայի հասցեն` 88 Cutler Lane, Chestnut Hill։
Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան
Անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարությունների բաց բազաների համաձայն` դա 2279 քմ մակերես ունեցող առանձնատուն է։ Ռուսական ԶԼՄ–ները գրում էին, որ 2016 թվականին 4,4 մլն դոլար արժողությամբ տուն է ձեռք բերել բանկիրի կինը` Օլյա Ժելեզնյակը։ Նման գործարքի գոյությունը հաստատվում է անշարժ գույքի վաճառքով զբաղվող ամերիկյան կայքերի տվյալներով։ Checkpeople–ի առցանց տվյալների բազան նույնպես այդ հասցեն վերագրում է Օլգա և Ալեքսանդր Ժելեզնյակներին։
Գնումն իրականացվելուց մեկ տարի Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել Ժելեզնյակին պատկանող «Պրոբիզնեսբանկից» յուրացումների վերաբերյալ։ Քննության վարկածով` գումարը յուրացվում էր կեղծ վարկավորման սխեմայի միջոցով. «Պրոբիզնեսբանկը» ի սկզբանե չվերադարձվող վարկեր էր տրամադրում կեղծ ընկերություններին։ Այնտեղից գումարները ոչ լիկվիդային արժեթղթերի ձեռքբերման քողի ներքո գնում էին թոփ մենեջմենթի ենթակայության տակ գտնվող օֆշորներ։ Այդ եղանակով դուրս բերված միջոցներով ձեռք էր բերվում անշարժ գույք, այդ թվում՝ արտերկրում։

Իրավասության հարցեր

Նավալնու համախոհները մեկը մյուսի հետևից արտասահման են տեղափոխվում։ Վոլկովի և Աշուրկովի նման ոմանք երկար ժամանակ Ռուսաստանից դուրս են ապրում։ 2021 թվականին Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի առանցքային աշխատակիցների մեծ մասը բնակություն են հաստատել եվրագոտում և ԱՊՀ երկրներում։
Николай Патрушев - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2021
Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ Պատրուշև
Սակայն նոր գլխամաս բացելու համար ընդդիմադիրներն ընտրեցին հենց ԱՄՆ–ն։
«Ամերիկան մի քանի պատճառով է ընտրվել։ Դրանցից մեկն այն է, որ իրենց` Կոռուպցիայի դեմ պայքարի արտասահմանյան հիմնադրամ փոխանցվող վճարումների Stripe ամերիկյան ընկերության հետ պայմանագիր կնքելու համար իրավաբանական անձ է հարկավոր», – կարծում է Իլյա Ռեմեսլոն։
Իսկապես, օգոստոսի սկզբին Վոլկովը հայտարարեց Stripe ծառայության միջոցով նվիրատվություններ ընդունելու նոր եղանակի մասին որպես հիմնադրամի օգնության անվտանգ և անանուն տարբերակ։
«Մենք ամբողջությամբ հեռացել ենք ռուսական բանկային համակարգից... ֆինանսական ենթակառուցվածքից», – պատմում էր Վոլկովը YouTube–ով։
Դատարանը Նավալնուն 3.5 տարվա ազատազրկման է դատապարտել
Stripe առցանց վճարումների ծառայությանը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը դիմեց այն բանից հետո, երբ 2021 թվականի հունիսին դատարանը հիմնադրամն ու նրա հետ առնչություն ունեցող ՀԿ–ները ծայրահեղական կազմակերպություններ ճանաչեց։ Ծայրահեղական կազմակերպությանը ֆինանսավորելու համար ՌԴ քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Այդ պատճառով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը տարբերակներ էր փնտրում ապահովելու համար իր շարքային հովանավորների անվտանգությունը, որոնց դոնաթները կազմում են հիմնադրամի ընդհանուր բյուջեի 22%–ը (RT–ն պարզել է, որ մնացած 78%–ը ներդրել են հիմնադրամի աշխատակիցներն ու արտերկրում բնակվող խոշոր գործարարները)։
Իրականում Stripe–ը հետևում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի յուրաքանչյուր նվիրաբերողի, ինչպես պարզաբանեցին RT–ին տեղեկատվական անվտանգության փորձագետները, այդ իսկ պատճառով 100%–անոց անանունության մասին «խոսք չկա»։
Сотрудники правоохранительных органов разговаривают с лидером российской оппозиции Алексеем Навальным перед тем, как увезти его в аэропорт (17 января 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2021
Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ
Անանունության բացակայությունը հաստատում է նաև Ռեմեսլոն։ Նրան հաջողվել է ԱՄՆ–ում գտնել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նոր իրավաբանական անձի` հենց PayPal նվիրատվությունների վճարման եղանակի միջոցով. նա նշված է որպես միջոցներ ստացող։
«Այդ տեղեկատվությունը արտացոլվում է բանկային քաղվածքներում, նշանակում է, այն հասանելի է իրավապահներին, – գրել է Ռեմեսլոն իր Telegram-ալիքում։ – Մնացածը տարրական բան է` «Ռոսֆինմոնիթորինգի» միջոցով հարցումներ կուղղվեն ռուսական բանկեր տվյալ վճարումների վերաբերյալ և տեղեկություն կստացվի նվիրատվություն կատարած անձանց մասին»։
Որպես օվկիանոսից այն կողմ տեղափոխվելու երկրորդ պատճառ Ռեմեսլոն նշել է ԱՄՆ–ի կողմից Նավալնու համախոհներին «հովանավորելը»։
«ԱՄՆ–ն ավանդաբար հովանավորում է Նավալնուն և նրա թիմին, նրանք այնտեղ վաղեմի կապեր ունեն` դեռ այն պահից, երբ Նավալնին դրամաշնորհ էր ստանում NED***–ից («Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամ» – RT) և սովորում էր Յելի համալսարանում, ինչպես և Վոլկովը»,– նշել է իրավաբանը։
Վերջապես, փորձագետի խոսքով, ամերիկյան ընկերությունը «կատարելապես հարմար է» ամերիկյան կառավարական հիմնադրամներից դրամաշնորհներ ստանալու համար։
Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին
Բանկիր Ժելեզնյակի դերը, ըստ փորձագետի, կարող է չսահմանափակվել միայն հիմնադրամի ղեկավարմանը մասնակցելով։
«Կարծում եմ, որ հենց ինքն էլ ֆինանսավորում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը գողացված գումարների հաշվին, – ասում է Ռեմեսլոն։ – Իմ տվյալներով, Ժելեզնյակի հետ աշխատում են ամերիկյան հատուկ ծառայությունները։ Կարծես հիմնադրամը նրան շնորհել են որպես ծանրաբեռնվածություն՝ Ռուսաստանին չարտահանձնելու քողի դիմաց»։
Ռեմեսլոն դա գնահատում է որպես հիմնադրամի և ամերիկյան պետական մարմինների կապի, Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու ապացույց։ Նա մտադիր է այդ իրավիճակին իրավական գնահատական տալ։
«Մտադիր եմ դիմելու Պետդումայի այն հանձնաժողով, որը զբաղվում է օտարերկրյա միջամտությունների հետաքննությամբ, ինչպես նաև ԱԳՆ և Գլխավոր դատախազություն,– RT–ի հետ զրույցում հայտարարել է Ռեմեսլոն։ – Անհրաժեշտ է ամերիկյան գործընկերներին հարց ուղղել. ի՞նչ հիմքով են նրանք քողարկում կոռուպցիոներներին և օգտագործում նրանց Ռուսաստանի գործերին միջամտելու համար»։
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»
*Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը ՌԴ արդարադատության 09.10.2019 որոշման համաձայն ներառված է օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող ՀԿ–ների գրանցամատյանում։ Կազմակերպությունը ճանաչվել է ծայրահեղական, նրա գործունեությունը Մոսկվայի քաղաքային դատարանի 09.06.2021 թվականի որոշմամբ Ռուսաստանի տարածքում արգելված է։
** «Նավալնու շտաբներ» հասարակական շարժում` կազմակերպությունը ծայրահեղական է ճանաչվել, Մոսկվայի քաղաքային դատարանի 09.06.2021 թվականի որոշմամբ Ռուսաստանի տարածքում նրա գործունեությունն արգելված է։
*** «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամ» –ը (The National Endowment for Democracy) կազմակերպություն է, որի գործունեությունն 28.07.2015 թվականի Գլխավոր դատախազության որոշմամբ անցանկալի է ճանաչվել ՌԴ տարածքում։
Լրահոս
0