https://armeniasputnik.am/20210908/hamaynq-avagani-ynddimutyun-karavarutyun-28928429.html
Համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ. կառավարությունը նախագիծ ընդունեց
Համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ. կառավարությունը նախագիծ ընդունեց
Այսուհետ խոշորացված համայնքներում ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին կունենա նաև ընդդիմադիր ներկայացուցիչներ։ 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T11:45+0400
2021-09-08T11:45+0400
2021-09-08T13:53+0400
քաղաքականություն
հայաստան
ավագանի
համայնքի ղեկավար
ընդդիմություն
նախագիծ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/02/28870381_0:0:1600:901_1920x0_80_0_0_a06b718f1d87fa9a364bda572ab71ddb.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Վարչատարածքային բաժման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։Համաձայն նախագծի` խոշորացված համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ այնպես, ինչպես Երևանում, Վանաձորում և Գյումրիում։«Եթե այն ժամանակ համայնքային ընտրություններում ներկայացվում էր, ասենք, քաղաքապետի չորս թեկնածու` մեկը հաղթում էր, մյուսներն էլ պարտվում ու դադարեցնում էին իրենց գործունեությունը։ Այսուհետ կստացվի այնպես, որ ընտրություններում հաղթած մեծամասնության ներկայացուցիչը կդառնա քաղաքապետ, մյուսներն էլ` ավագանու անդամ։ Նման կերպ ընդդիմությունը կունենա ձայն բարձրացնելու հնարավորություն, համայնքում էլ կձևավորվի տեղական խորհրդարան», – նախագիծը մեկնաբանելով` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում։ Սպասվում են նաև ընտրություններ Կապանում։Հայտնի է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր կղեկավարեն ՔՊ համամասնական ցուցակները
https://armeniasputnik.am/20210908/ishxan-saxatelyan-khamakargi-hayastan-dashinqi-ashxatanqner-tim-yntrutyunnerum-zlm-28927214.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/02/28870381_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f2b718ff87f88b34343a2defdfa6fe16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, ավագանի, համայնքի ղեկավար, ընդդիմություն, նախագիծ
քաղաքականություն, հայաստան, ավագանի, համայնքի ղեկավար, ընդդիմություն, նախագիծ
Համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ. կառավարությունը նախագիծ ընդունեց
11:45 08.09.2021 (Թարմացված է: 13:53 08.09.2021) Այսուհետ խոշորացված համայնքներում ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին կունենա նաև ընդդիմադիր ներկայացուցիչներ։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Վարչատարածքային բաժման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում։
Համաձայն նախագծի` խոշորացված համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ այնպես, ինչպես Երևանում, Վանաձորում և Գյումրիում։
«Եթե այն ժամանակ համայնքային ընտրություններում ներկայացվում էր, ասենք, քաղաքապետի չորս թեկնածու` մեկը հաղթում էր, մյուսներն էլ պարտվում ու դադարեցնում էին իրենց գործունեությունը։ Այսուհետ կստացվի այնպես, որ ընտրություններում հաղթած մեծամասնության ներկայացուցիչը կդառնա քաղաքապետ, մյուսներն էլ` ավագանու անդամ։ Նման կերպ ընդդիմությունը կունենա ձայն բարձրացնելու հնարավորություն, համայնքում էլ կձևավորվի տեղական խորհրդարան», – նախագիծը մեկնաբանելով` ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում։ Սպասվում են նաև ընտրություններ Կապանում։