Հայ գերիներին խոշտանգած ադրբեջանցիները կարող են քրեորեն պատժվել. Սիրանուշ Սահակյան

© Sputnik / Aram NersesyanСирануш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн
Сирануш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական կողմն ունի ապացուցողական լուրջ բազա, որ Ադրբեջանի ՊՆ–ի, ԱԱԾ–ի և արդարադատության նախարարության աշխատակիցները ներգրավված են եղել հայ գերիների խոշտանգման գործընթացում:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Գոյություն ունեն միջազգային իրավական մեխանիզմներ, որոնցով հայ գերիների խոշտանգումներին մասնակից Ադրբեջանի ուժային կառույցների ծառայողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ 
Пленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մանրամասներ ներկայացրին անգլերենով կազմված արտահերթ զեկույցից, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Ըստ Սահակյանի` հայկական կողմն ունի ապացուցողական լուրջ բազա, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արդարադատության նախարարության աշխատակիցները ներգրավված են եղել գերիների խոշտանգման գործընթացում:
«Կան միջազգային իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով հանցագործություն կատարած ադրբեջանցիները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- նշեց նա։
Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց. տեսանյութ «Էրեբունի» օդանավակայանից
Սակայն իրավապաշտպանին հետաքրքրում է նաև քաղաքական պատասխանատվության գործիքների կիրառումը ադրբեջանական ղեկավարության նկատմամբ։ Սահակյանը վստահ է, որ պատշաճ հետևողականության դեպքում Ադրբեջանի դեմ կարող են և պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Կան երկու կարևոր ակտեր, որոնցից մեկը գործում է Եվրամիության շրջանակներում։ Այն ընդունվել է անցյալ տարի և վերաբերում է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառման ռեժիմին։ Ակտը պարունակում է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ԵՄ–ն կարող է պատժամիջոցներ կիրառել՝ խոշտանգումների, ազատությունից կամայական զրկումների, բռնի անհետացման և այլ ռազմական հանցագործությունների դեպքում։
Մյուսը Մագնիտսկի ակտն է, որը լիազորում է մարդու իրավունքի խախտումների, չարաշահումների դեմ սանկցիաների կիրառում։
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ–ի զեկույցն ամբողջությամբ շարադրվել է անգլերենով։ Այն փաստերով հանդերձ կհրապարակվի ասուլիսից հետո։
Գերի ընկած արցախցուն ադրբեջանցիները խոշտանգել ու բռնության են ենթարկել
Լրահոս
0