Հայաստանի քաղաքացիները 4 օր կհանգստանան. սեպտեմբերի 20–ը կլինի ոչ աշխատանքային

© Sputnik / Andranik GhazaryanПраздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Ереван
Праздничные гулянья в День Независимости Армении (21 сентября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագծի ընդունումը պայմանավորված էր ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: 
Президент Армен Саркисян во время церемонии награждения в честь Дня Независимости Армении (21 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
Պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը. Արմեն Սարգսյան
Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:
Նշենք, որ ըստ նախագծի հիմնավորման, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում էր «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
Լրահոս
0