00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ էր կինը որոշել երեխաների հետ Շուշի գնալ. Թանդիլյանը խոսել է պատճառների մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр труда, социальных и миграционных вопросов Карабаха Мане Тандилян в гостях радио Sputnik
Министр труда, социальных и миграционных вопросов Карабаха Мане Тандилян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
Արցախում վերաբնակեցվածների համար տների կառուցումն ընթացքի մեջ է, բայց դրա համար ժամանակ է պետք։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Անչափահաս երեխաների հետ կնոջ Շուշի գնալու փորձը կապված է ոչ թե պետության բնակարանային քաղաքականության, այլ առանձին տանտերերի անբարեխիղճ լինելու հետ։ Sputnik Արմենիային հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։
Մի քանի օր առաջ կինը՝ 4 անչափահաս երեխաների հետ, հուսահատությունից Ստեփանակերտից փորձել էր մեկնել Շուշի` իր տուն. ռուս խաղաղապահները կանգնեցրել էին նրան։ Նա խաղաղապահներին ասել էր, որ իր տունը մնացել է Շուշիում, իսկ Ստեփանակերտում բնակարանների 50%-ով թանկացումից հետո վարձակալության համար գումարը չի բավականացնում:
Мане Тандилян встретилась с карабахцами, временно проживающими в селе Неркин Хндзореск - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ
Թանդիլյանը նշեց, որ տեղյակ է կատարվածից, հետևել է զարգացումներին, նույն օրը Դահրավ գյուղում կնոջը տուն են առաջարկել: Բայց խնդիրը վարձավճարի ավելացման մեջ է` կապված մի անբարեխիղճ տանտիրոջ հետ։ Պետությունն իր մասը կատարել է` տուն է գտել, վճարել է վարձակալության մի մասը։ Բացի այդ, կինը օգտվել է բոլոր հնարավոր սոցիալական ծրագրերից։
Թանդիլյանին զայրացրել է բնակարանի սեփականատիրոջ պահվածքը` նա փորձել է գումար աշխատել՝ անտեսելով ընտանիքի անմխիթար վիճակը։
Տեղահանված անձանց համար Արցախում բնակարաններ կառուցվում են, բայց դա առնվազն երեք տարի կտևի։ Մինչ այդ բնակիչները պետք է ինչ-որ կերպ օգնեն համաքաղաքացիներին։
Թանդիլյանը տեղեկացնում է, որ խոսքը 10 հազար տան կառուցման մասին է։
«Ստեփանակերտում ապրողների մոտ եկամուտի առումով ոչինչ չի փոխվել։ Քանի որ հիմա այստեղ ավելի շատ մարդ է ապրում, քաղաքում կրկին բացվել են բոլոր գործող տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում՝ աջակցության տարբեր ծրագրերի շրջանակներում։ Մենք ամեն կերպ օգնել ենք գործատուներին, որ չփակվեն», - ասաց Թանդիլյանը։
Այսպիսով, Թանդիլյանի դիտարկմամբ, Ստեփանակերտում ապրողներից ոչ ոք, համենայնդեպս, ֆինանսական առումով չի տուժել։
Թանդիլյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով. Բեգլարյանը ներկայացրել է նոր նախարարին
«Աշխատատեղերը պահպանվել են, տարածքների վարձակալությունն է միայն մի փոքր ավելացել։ Այսինքն՝ ստեփանակերտցու ֆինանսական վիճակը չի վատացել, և հիմքեր չկան, որ ինչ-որ մեկն իրեն նման կերպ պահի (տան վարձակալության գինը բարձրացնի - խմբ.)», - ասաց Թանդիլյանը։
Հիմա կինն իր երեխաների հետ այլ տեղ է ապրում, նրան տուն են տրամադրել։
Մինչդեռ ոչ միայն բուն Արցախում, այլև Հայաստանում կա այս խնդիրը։ Տեղահանված շատ անձինք ապրում են Երևանում ու մարզերում և նմանատիպ իրավիճակներին են բախվում։
Արցախի Վարնկաթաղ գյուղում երկար լռությունից հետո դարձյալ հնչեց դպրոցի զանգը - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Թոռը պապական տունը վերածել է դպրոցի. Արցախի Վարնկաթաղ գյուղում դարձյալ հնչեց դպրոցի զանգը
Ինչ վերաբերում է բնակիչներից ստացված հաղորդագրություններին, թե բնակարանների հերթն արդարացի կերպով չի կազմվում (իշխանավորներն իրենց ազգականներին են առաջ տանում), ապա, Թանդիլյանի խոսքով, բնական է, որ շատերը կարծում են, որ հենց իրենք պետք է առաջինը լինեն: Բայց դեռ պաշտոնապես չեն սահմանվել առաջնային խմբերը, որոնք պետք է առաջին հերթին տուն ստանան։
«Նման ընտանիքներ կան։ Ավելին, պատերազմից առաջ  էլ կային մարդիկ, որոնք բնակարանային խնդիր ունեին», - նշեց Թանդիլյանը։
Հիմա իշխանությունը փորձում է սկզբում բոլորին տեղավորել, հետ նոր որոշել բնակարանների տրամադրման առաջնահերթությունը։ Բայց հասկանալի է, որ սկզբում կլինեն զոհվածների ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Թեև վերջնական ցուցակները դեռ չեն կազմվել։
«Որոշ մարդկանց տներն ինչ-որ փուլում նորոգել են ու հատկացվել, բայց դա համակարգային բնույթ չի կրում», - ասաց Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ համակարգված կերպով հարմարություններ են ստեղծվում գյուղական այն տներում, որտեղ իշխանության առաջարկով տեղահանված անձինք համաձայնել են ապրել:
Արցախի ծանրամարտի վերանորոգված մարզադպրոցը կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը
Այժմ Թանդիլյանն աշխատանքի է անցել «Ապրելու Արցախ» հիմնադրամում, որն անմիջականորեն զբաղվելու է տների կառուցման համար միջոցների հավաքագրմամբ։
Լրահոս
0