Կառավարությունը 1,2 մլն դոլար է հատկացրել Հյուսիս–հարավի չարաշահումները բացահայտելու համար

© Sputnik / Aram NersesyanСтроительные работы
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվեք
Միջոցները կուղղվեն Միացյալ Թագավորությունից «Արկադիս Քոնսալթինգ» ընկերությանը:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» իսպանական ընկերության հետ դատական գործի շրջանակներում քննության համար ՀՀ կառավարությունը հատկացրել է գրեթե 1,2 մլն դոլար։ Հարցը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերի մեջ:
Доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2021
ՌԱԴԻՈ
«Հյուսիս-հարավ» նոր միջանցքի կառուցումը կհարվածի Իսրայելի տնտեսությանը. Բալասանյան
Միջոցները կփոխանցվեն Միացյալ Թագավորությունից «Արկադիս Քոնսալթինգ» կազմակերպությանը, որը պետք է իրականացնի հետազոտություն, վերլուծություն և փորձագիտական եզրակացություն տրամադրի Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շրջանակներում 1-ին և 2-րդ ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Իրավական վեճերը ծագել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև 2012թ. ապրիլի 27-ին կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում։
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
«Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու­թյան հետ Հայաստանը կնքել է փորձագիտական ծառայությունների 1,175,000 ԱՄՆ դոլար (587 մլն 500 հազար դրամ) արժողությամբ գնման պայմանագիր:
2018 թվականի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնաբերել էր շինարարության ընթացքում ֆինանսական խախտումներ: Քննության արդյունքում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե: Պետությանը հասցված վնասը գնահատվել է գրեթե 50 մլն դոլար:
«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала