https://armeniasputnik.am/20210908/sharl-mishel-putin-hayastan-adrbejan-28932121.html
Շառլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը
Շառլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը
Եվրոպական խորհրդի նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են, թե ինչ է պետք անել, որպեսզի հայ–ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։ 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T15:45+0400
2021-09-08T15:45+0400
2021-09-08T17:01+0400
աշխարհ
շառլ միշել
վլադիմիր պուտին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/08/28931885_0:72:1600:972_1920x0_80_0_0_ba0367fc6f9ea53d742ee43def8baacd.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը: Միշելը Twitter-ի իր էջում գրառում է արել` անդրառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկված թեմաներին։«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության ամրապնդում և երկխոսություն»,-գրել է Միշելը:Նա հայտնել է, քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցը։Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
https://armeniasputnik.am/20210907/afxanstan-gortseluen-shariati-orenqnery-28925504.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/08/28931885_106:0:1529:1067_1920x0_80_0_0_562995ea0021cca514ab6471586c0c53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, շառլ միշել, վլադիմիր պուտին
աշխարհ, շառլ միշել, վլադիմիր պուտին
Շառլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը
15:45 08.09.2021 (Թարմացված է: 17:01 08.09.2021) Եվրոպական խորհրդի նախագահն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են, թե ինչ է պետք անել, որպեսզի հայ–ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խնդրի կարգավորմանը: Միշելը Twitter-ի իր էջում գրառում է արել` անդրառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկված թեմաներին։
«Տեսակետներ փոխանակեցինք հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հեռանկարների վերաբերյալ. անհրաժեշտ է վստահության ամրապնդում և երկխոսություն»,-գրել է Միշելը:
Նա հայտնել է, քննարկել են նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի հարցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական
սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։