Ոստիկանության զորքերի հրամանատարն ու ՃՈ պետն այցելել են մարտական դիրքեր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտական դիրքերում տեղադրվել են արևային էներգիա արտադրող պանելներ ու մարտկոցներ։
 ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանն այցելել են  հանրապետության հյուսիսարևելյան մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ այնտեղ մարտական ծառայություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված հատուկ ծառայության
«Ճանապարհային ոստիկանության կողմից մարտական դիրքերում տեղադրվել են արևային էներգիա արտադրող պանելներ ու մարտկոցներ, իսկ հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնել են առաջին անհրաժեշտության պարագաներ»,–նշված է  հաղորդագրության մեջ։
Զորամասի հրամանատարության ուղեկցությամբ ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը շրջել են դիրքերում, ծանոթացել մարտական հերթապահության առանձնահատկություններին, զրուցել սահմանապահ ոստիկանների հետ։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ճանապարհային ոստիկանության անձնակազմին՝ դիրքապահ ոստիկանների կողքին լինելու համար։
Լրահոս
0